ԱԱԾ-ՈՒՄ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ «ՏԱՍԻՑ ԱՎԵԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ»
Արխիվ 12-16ԱԱԾ-ՈՒՄ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ
«ՏԱՍԻՑ ԱՎԵԼ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ
ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ»
«Տասից ավել պաշտոնատար անձանց անուններ են շրջանառվում նոր հարուցված քրեական գործի շրջանակներում: Արդեն ակնհայտ է, որ որդուս սպանության կծիկը բացահայտելու ճանապարհը շատ մոտ, ակտիվ քննությունը, եւ նոր հարուցված քրեական գործը հենց դրա մասին են խոսում»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Ազգային անվտանգության ծառայությունում առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին» ասաց սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը:
Հավելելով.
- Հիմա քննություն է ընթանում, ոչինչ ասել իրավունք չունեմ, բայց պարզ է,որ շարքային ոստիկաներ չեն: Ի դեպ» այս նոր գործով, ես որպես վկա եմ ներվգրավված:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանն սպանվել է 2009թ-ի փետրվարի 3-ին ժամը 20.15-ին, Երեւանի Բարբյուս փողոցի 65 շենքի 7-րդ հարկի միջանցքում` վերելակից դուրս գալուց հետո։ Մհերյանի վրա արձակվել էր 8 կրակոց, որոնցից 5-ն էին նրան դիպել։ Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ չորս գնդակ։ Ավելի ուշ պարզվել էր, որ Գեւորգ Մհերյանին մարդասպանը դարանակալել էր զոհի բնակարանի հարկաբաժնի վերելակի մոտ։ Երբ Մհերյանը վերելակից դուրս է եկել, մարդասպանն անմիջապես դիմահար կրակել էր նրա կրծքին եւ գլխին։ Մարդասպանի արձակած ութ կրակոցների ձայնը լսելի է եղել Մհերյանի հարկաբաժնում ապրող բնակիչներին։ Սակայն նրա հարեւանները մի քանի րոպե վախեցել էին տանից դուրս գալ, ինչի արդյունքում մարդասպանին հաջողվել էր հանցագործության վայրից աննկատ հեռանալ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

