«ԵՂԵԼ ԵՆ ԹԻԹԵՌՆԻԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՉ ՊԱԿԱՍ ԵՆ ԵՐԵՎԱՑԵԼ»
Արխիվ 12-16«ԵՂԵԼ ԵՆ ԹԻԹԵՌՆԻԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՉ ՊԱԿԱՍ ԵՆ ԵՐԵՎԱՑԵԼ»
ՀԴԿ ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանից «Իրավունքը» պարզեց` նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ Դեմկուսը համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ է:
«Դե, հերթական կուսակցությունն է, թող ստեղծեն, տեսնենք` ով են, ինչ են ուզում: Էդպիսի օրինակներ տասնյակներով ունենք պատմության մեջ: Եղել են թիթեռնիկներ, որոնք ոչ պակաս են երեւացել, կորել գնացել են»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Արամ Սարգսյանին հիշեցրինք կուսակցության փաստացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերթական կուսակցություն չէ, Արամ Սագսյանն ասաց, որ այդ խոսքերին կարելի է հավատալ միայն գործողություններն ու քայլերը տեսնելուց հետո:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

