ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԴՐԱԿԱՆ ԿԱԶԴԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Արխիվ 12-16

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ ԴՐԱԿԱՆ ԿԱԶԴԻ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Թանգարանների եւ թանգարանային գործի մասին» օրենքը, որն ուղարկվել է Ազգային ժողով: Համապատասխան օրենք չի եղել, սակայն թանգարաններն ու թանգարանային գործը մինչ այսօր շարունակում են կարգավորվել որոշակի ընթացակարգերով եւ իրավակարգերով: Օրենքի բացակայությունը նախկինում առաջացրել էր մի շարք թանգարանների ներկայացուցիչների դժգոհությունը: Նրանց խոսքով` թանգարանները եւ թանգարանային գործը Հայաստանում ավելի կզարգանար եւ արդյունավետ կլիներ, եթե գործեր համապատասխան օրենք:
Այսօր արդեն թանգարանների մասին օրենքի նախագիծը դրական արձագանք է գտել գրեթե բոլոր թանգարաններում: Իսկ թե ի՞նչ կտա օրենքը` «Իրավունքը» փորձեց պարզել որոշ թանգարանների տնօրեններից:



«ՊԵՏՔ Է ՕՐԵՆՔԸ ԼԻՆԻ ԵՎ ԳՈՐԾԻ ՃՇԳՐՏՈՐԵՆ»

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ.
-Ցանկացած ոլորտ պետք է իր օրենքն ունենա, եւ ամեն ինչ օրենքով ամրագրված եւ ապահովագրված լինի: Առաջին հերթին` պետք է դրվի թանգարանի ապահովագրության խնդիրը, ինչպես կարող է մշակույթը, թանգարանը օրենքներ չունենալ: Առայժմ ծանոթ չեմ եւ պետք է ծանոթանամ «Թանգարանների եւ թանգարանային գործի մասին» օրենքին: Ժամանակին ծանոթացել ենք, որոշակի կետեր ենք մշակել, ինքս էլ եմ աշխատել օրենքի վրա, բայց կոնկրետ այս օրենքին ծանոթ չեմ: Միանշանակ նման օրենք մեզ անհրաժեշտ է, եւ, բնականաբար, սա դրական քայլ է: Պետք է օրենքը լինի եւ գործի ճշգրտորեն, սա շատ կարեւոր է:

«ԵԹԵ ԼԻՆԵՐ ԱՅԴ ՕՐԵՆՔԸ, ՄԵՆՔ ԱՎԵԼԻ ԲԱՐՎՈՔ
ՎԻՃԱԿՈՒՄ ԿԼԻՆԵԻՆՔ»

Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ.
-Ցանկացած ոլորտ, եթե օրենքով կարգավորվում է, եւ եթե օրենքը գրագետ է գրված, որին չեմ կասկածում թանգարանների մասին օրենքի դեպքում, ապա տվյալ ոլորտը զերծ է մնում մի շարք խնդիրներից: Կոնկրետ այս օրենքը թանգարանների վրա կունենա դրական ազդեցություն, հակառակ դեպքում այն չէր մշակվի: Յուրաքանչյուր թանգարան ունի իր խնդիրները, օրինակ` ժամանակին, եթե օրենքով կարգավորվեր որոշ հարցեր, որոնք այսօր փորձում են կարգավորել, ապա անպատիժ չէին մնա մեր անբարեխիղճ հարեւանները, որոնց պատճառով մեր թանգարանում տեղի ունեցավ «ջրհեղեղ»: Իմ կարծիքով, եթե  2007 թվականին լիներ այդ օրենքը, մենք այսօր ավելի բարվոք վիճակում կլինեինք: Թանգարանի վերանորոգումն էլ կիրականացնեին հարեւանները:

ՕՐԵՆՔԸ ԴՐԱԿԱՆ ԿԱԶԴԻ

Երվանդ Քոչարի տուն-թանգարանի տնօրեն ԼԱԼԱ ՔՈՉԱՐԸ նշեց, որ դեռեւս ծանոթ չէ օրենքի կետերին, բայց կարծում է, որ օրենքի ընդունումը եւ այն կիրառելը դրական ազդեցություն կունենա թանգարանների եւ դրանց գործունեության վրա:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում