ԱՆՑԱԾ ԱՄԱՌՎԱ ԿՌԻՎՆԵՐՆ ԷԼ ԷԻՆ ԱԶԴԵԼ ԼՂՀ-ՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Արխիվ 12-16ԱՆՑԱԾ ԱՄԱՌՎԱ ԿՌԻՎՆԵՐՆ ԷԼ ԷԻՆ ԱԶԴԵԼ ԼՂՀ-ՈՒՄ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ԼՂՀ-ում այս տարվա հինգ ամիսների ընթացքում արդեն արձանագրվել է զբոսաշրջության շուրջ քսան տոկոս աճ` նախորդ տարվա համեմատ: Այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ-ի տուրիզմի զարգացման ուղղությունների եւ ծրագրերին` ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ ՍԵՐԳԵՅ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ:
Բարեբախտաբար, մենք այս տարի հաղթահարեցինք տուրիզմի հետ կապված դժվար կացությունը, երբ անցյալ տարի արտասահմանյան զբոսաշրջիկների կտրուկ նվազում ունեցանք: Նախորդ տարվա համեմատ այս տարի արդեն հասցրել ենք գրանցել զբոսաշրջիկների 20 տոկոսի ավելացում, որը շատ հուսադրող թիվ է: Անցած տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր օտարերկրյա զբոսաշրջիկների թվի որոշակի նվազում, ինչը տարբեր հանգամանքներով է պայմանավորված, այդ թվում նաեւ՝ օգոստոսյան պատերազմով:- Հիմնականում ո՞ր երկրներից են առավել շատ զբոսաշրջիկներ այցելում ԼՂՀ:
- Իհարկե, առաջին երկիրը ՌԴ-ն է, որը կապված է այն հանգամանքի հետ, որ բազմաթիվ ղարաբաղցիներ եւ հայաստանցիներ բնակվում են եւ աշխատում են ՌԴ-ում: Եվ նրանցից յուրաքանչյուրը յուրօրինակ քարոզիչ է: Պետք է նկատի ունենալ նաեւ, որ խորհրդային տարիներին Հայաստանը շատ պահանջված զբոսաշրջանային ուղղություն էր Սովետական Միությունում, եւ այդ հիշողությունը եւս իրենց դերն ունեն ՀՀ եւ ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների համար: Զբոսաշրջիկների մեծ թիվ ունենք նաեւ ԱՄՆ-ից, ասիական երկրներից եւ այլն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

