ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵԾ ԲԻԶՆԵՍԻ ՎԵՐԱԾՎԵԼ

Արխիվ 12-16

ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԻ ՊԱՅԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԵԾ ԲԻԶՆԵՍԻ ՎԵՐԱԾՎԵԼ

Վերջին օրերին բավականին լուրջ աղմուկ է բարձրացել գազալցակայաններում տեղի ունեցած մի շարք հայտնի պայթյունների կապակցությամբ: Եվ այս պահին նկատելի է մեկ բավական հետաքիքիր գործընթաց:

Չգիտես ինչու, այդ պայթյունների հիմնական մեղավորներ են հռչակվում ավտոմեքենաների տերերը եւ ոչ գազալցակայանները: Բացատրվում է այսպես. բազաբալոնները հին են ու, իհարկե, պետք է արդեն սկսեն պայթել: Ընդ որում` կարծես թե, այդ բացատրությանը աստիճանաբար հիսթերիկ երանգ է տրվում, թե որ տրանսպորտի վրա տեղադրված գազաբալոնները գոնե կես չափով իրենց դարն ապրել են, այսինքն` այդ հնամաշության պատճառով պայթյունները գնալով հաճախակի պետք է դառնան: Ու դրան զուգահեռ, կամաց-կամաց օրակարգ է մտցվում այն գաղափարը, թե այդ համատարած աղետից խուսափելու միակ ելքը ամեն տարի գազաբալոնների ստուգում իրականացնելն է: Ընդ որում` նաեւ հատուկ ընդգծվում է, թե այդ հարցով դեռ չունենք որեւէ պատկան կառույց: Իսկ եթե չունենք, ուրեմն պետք է ստեղծել:
Նման կառույցի ստեղծման հարցին դեռ կվերադառնանք: Բայց մինչ այդ` մեկ շատ պարզ փաստ նկատենք. այդ ինչպե՞ս են ապացուցել, որ պայթյունների բացարձակ մեծամասնության պատճառը գազաբալոնների հնամաշությունն է: Հայաստանում, որքան էլ փորձում են համոզել, թե չկա, սակայն ունենք նման նորմատիվ` եթե չենք սխալվում` կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված. գազաբալոնների լիցքավորման թույլատրելի չափը, տեխնիկական լեզվով ասած, 200 մթնոլորտ ճնշումն է: Այն, որ այդ նորմատիվը խախտվում է համատարած, թերեւս որեւէ մեկը չի հերքի. հիմնականում լիցքավորվում է 250-ի չափով, թերեւս որոշ դեպքերում 270-280 մթնոլորտի էլ է հասնում: Իսկ սրանք այն սահմանագծերն են, որ ամեն մի գազաբալոն էլ կարող է պայթել: Իսկ թե հիշատակված պայթյունների ժամանակ ի՞նչ ճնշումներ են եղել, դա՞ է պատճառը, թե` հնամաշությունը, գոնե պաշտոնական եզրակացություն դեռ չենք լսել: Իսկ եթե բարձր ճնշումն է պատճառը, ապա այստեղ գազալցակայանի մեղավորությունը դառնում է միանշանակ:
Ուրեմն ինչու են մեղավոր հռչակվում գազաբալոնները: Մեր միանգամայն արժանահավատ աղբյուրը նման մեկ միտք է հուշում. որոշ, այսպես ասած, չինովնիկաօլիգարխիկ գործիչներ այս բոլոր պայթյունների ֆոնին մտածել են, որ կարելի է առաջնորդվել «չկա չարիք` առանց բարիքի» սխեմայով: Եթե բալոնները պայթում են, ուրեմն կարելի է հասնել տարին գոնե մեկ անգամ համատարած ստուգում անցկացնելու գաղափարին: Հայաստանում կա մի 250-300 հազար ավտոմեքենա: Ստուգում ասվածն էլ ենթադրում է գազաբալոնը տեղից հանել, համապատասխան ճնշման տակ փորձարկել, մի փոքր մաքրել ու դնել տեղը. առնվազն 5000 դրամ կնստի ավտոմեքենայի տիրոջ վրա: Արդյունքում 1-1,5 մլրդ հաշիվ է ու արժի այդ ուղղությամբ լոբբինգ սկսել:
Միայն թե որոշ դրվագներ խանգարում են: Նախ` այնպես չէ, որ գազաբալոնների եւ ոչ մի նախատեսված ստուգում չկա. բոլոր լիցենզավորված ընկերությունները, որոնք տեղադրում են գազաբալոններ, նախ նաեւ տալիս են այդ գազաբալոնի շահագործման երաշխավորված ժամկետը, ապա նաեւ այն միջանկյալ ժամկետը, որից հետո պետք է անցկացնեն, այսպես ասած, համապատասխանության ստուգում: Այսինքն, համակարգն արդեն կա ու պարզապես այն չի աշխատում եւ ուշադրություն դարձնող էլ չկա, որ աշխատի: Իսկ դա նշանակում է, որ եթե գազալցակայանները ստուգեն ու լիցքավորեն միայն համապատասխան փաստաթղթեր ու թույլտվություն ունեցող գազաբալոնները, ապա այդ հնամաշության հարցը միանգամից դուրս կգա, իսկ վթարների դեպքում էլ միանգամից պարզ կդառնա, թե ով է պատասխանատու: Բայց այս դեպքում էլ գազալցակայանների մոտ է «կլիենտի» խնդիր առաջանում: Ուստիեւ, այս ստեղծված համակարգն աշխատեցնելու փոխարեն, մտածում են «մոդեռնիզացնելու» ու ձեռքի հետ էլ սպասվող եկամուտներից օգտվելու մասին: Միայն թե այս դեպքում նաեւ այն հարցն է վերադառնում օրակարգ, թե էլ ինչի՞ համար է իրականացվում «տեխասմոտր» կոչվածը, եթե անգամ գազաբալոնների հնամաշության խնդիրն այն չի լուծում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում