ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Դեռեւս մի քանի ամիս առաջ սպառողների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններն ահազանգեցին եւ փորձեցին համապատասխան մարմինների ուշադրությունը սեւեռել մանկապարտեզներում թունավորման բազմաթիվ դեպքերի եւ երեխաներին տրվող սննդակարգի ընդհանուր որակի վրա: Նույնիսկ երեխաների զանգվածային թունավորման դեպք եղավ Բյուրեղավանում: Բայց այդ կապակցությամբ հարուցված քրեական գո՞րծն էր, մեղմ ասած, ոչ դաստիարակչական, թե՞ համապատասխան չինովնիկությունը քթից, ավելի ճիշտ՝ գրպանից այն կողմ տեսնել չի կարողանում...

Ու արդյունքում՝ մանկապարտեզային թունավորումները կրկնվեցին Արմավիրի մարզում, այն էլ՝ երկու օրինակով: Արդյունքում՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների` հոսպիտալացվել է մոտ երկու տասնյակ երեխա: Ու թե ո՞րն է պատճառը, էլի ստիպված ենք միայն ենթադրել: Մինչդեռ թունավորման հնարավոր վարկածները շատ են, այդ թվում՝ սննդայինը: Ամեն դեպքում՝ մանկապարտեզներում (դպրոցներն էլ պակաս չեն) երեխաների սննդակարգում ներառվում են նույնիսկ այնպիսի մթերքներ, որոնք արգելված են այդ տարիքի երեխաների համար: Բայց արի ու տես, որ որոշ տնտեսվարողների բիզնեսը «ծաղկեցնելու» համար, մարդիկ պատրաստ են վտանգել նույնիսկ երեխաների առողջությունը:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով` ինչքան էլ տարածեն տեղկատվություն, թե Արմավիրում հոսպիտալացված երեխաների մոտ հայտնաբերվել է դիզենտերիա հիվանդություն, ինչը վկայում է երկրորդային կենցաղային աղտոտվածության մասին, միեւնույնն է, այդ տեղեկատվությանը նա կասկածանքով է վերաբերվում. «Թող յուրաքանչյուր ծնողի լծակներ տրամադրեն, որպեսզի նա կարողանա ծանոթանալ այն սննդակարգին, որն իր երեխան օգտագործում է մանկապարտեզում: Անընդհատ տարածում են, թե ստուգումներ ենք իրականացում մանկապարտեզներում, բայց այս դեպքում հարց է առաջանում` փաստաթղթե՞րն են ստուգում, թե՞ սննդամթերքը: Ու մինչեւ դժբախտ դեպքեր չեն գրանցվում, համապատասխան մարմիններն ուշադրություն չեն դարձնում սննդի անվտանգությանը»:
Հայաստանի սպառողների շահերի պաշտպանության ազգային ակադեմիայի ապրանքների եւ ծառայությունների որակի վերլուծության դեպարտամենտի ղեկավար Մելիտա Արիստակեսյանը եւս  «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ. «Մեծ վտանգ կա, երեխաների սննդին պետք է մեծ ուշադրություն դարձնել: Օրինակ՝ արհեստական միջոցներով աճեցրած շատ մթերքներ չի թույլատրվում երեխաներին, բայց ով է ուշադրություն դարձնում նման բաների: Այս ամենը մեր կողմից վերահսկել շատ դժվար է, հարկավոր է համապատասխան մարմինների վերահսկողությունը»:
Իսկ ահա Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանն ասաց. «ՀՀ առողջապահության նախարարությունը եւս հաստատել է, որ մանկապարտեզում երեխաների մոտ հայտնաբերվել է դիզինտերիա հիվանդություն` երկրորդային կենցաղային աղտոտվածություն, որը երեխաներին կարող է փոխանցվել նույնիսկ բաժակից: Մնացած մանրամասները կներկայացնենք առաջիկայում»:
Սպասենք այդ մանրամասներին, բայց մինչ այդ նկատելով, որ նման կատաստրոֆիկ, բարձիթողի վիճակ ամենեւին էլ միայն Արմավիրում չէ, որ առկա է: Քիչ տարբերությամբ նույն պատկերին կարելի է հանդիպել գրեթե ամենուր, եւ բոլոր դեպքերում էլ պատճառը նույնն է. փորձում են մանկապարտեզների՝ երեխաների հաշվին անգամ փողեր սարքել, եւ դրա դեմը, գոնե մասամբ, հնարավոր կլիներ առնել, եթե պատկան մարմինները ոչ թե հերթական դեպքից հետո խոսեին ստուգումներից, այլ մինչ այդ թունավորումները պարզեին ու պատժեին մեղավորներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում