Պորոշենկո. «ԵՍ ԼԳԲՏ-ՆԵՐԻ ԵՐԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆԵԱ, ՈՐՊԵՍ ԵՎՐՈՊԱՑԻ ՆԱԽԱԳԱՀ»
Արխիվ 12-16|
Պորոշենկո. «ԵՍ ԼԳԲՏ-ՆԵՐԻ ԵՐԹԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆԵԱ, ՈՐՊԵՍ ԵՎՐՈՊԱՑԻ ՆԱԽԱԳԱՀ» |

Այսօր` Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է Կիևում կայանալիք «Հավասարության երթին», որի մասնակիցները ԼԳԲՏ-հանրության ներկայացուցիչներն են:
«Ես դրան վերաբերում եմ որպես քրիստոնեա և որպես եվրոպացի նախագահ»,-ասել է Պորոշենկոն՝ հավելելով, որ ինքը դրան այդուհանդերձ չի մասնակցելու. «Սակայն ես ոչ մի հիմք չեմ տեսնում երթին խանգարելու համար, քանի որ այն յուրաքանչյուր ուկրաինացու սահմանադրական իրավունքն է»:

