Մի շարք հարցերում աշխարհը չի կարող առանց Ռուսաստանի. Մերկել
Արխիվ 12-16| Մի շարք հարցերում աշխարհը չի կարող առանց Ռուսաստանի. Մերկել |

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ մի շարք միջազգային կարևորագույն հարցերի մասով պետք է շարունակել Ռուսաստանի հետ համագործակցությունը. «Բնական է՝ մենք պետք է ցանկանանք համագործակցել Ռուսաստանի հետ: Որոշ հակամարտությունների, օրինակ` սիրիական հարցի դեպքում, մենք չենք կարող առանց Ռուսաստանի: Դրա համար էլ ես կապ եմ պահպանում Վլադիմիր Պուտինի հետ»,-ասել է Մերկելը DPA-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Խոսելով Բավարիայում կայանալիք G7-ի գագաթաժողովի մասին՝ Մերկելն ասել է, որ այս պահին դրան Ռուսաստանի մասնակցություն անիմաստ է. «G7-ը երկրների խումբ է, որոնք կիսում են ժողովրդավարական արժեքները և օրենքի գերակայությունը: Ավելի լայն ֆորմատով բանակցությունների համար մենք ունենք G20»,-հավելել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ G7-ն իրեն սպառել է, և Ռուսաստանը չի կառչում այդ ֆորմատից:

