ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՅՆ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀԵՐՈՍ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ»
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ԳՆՈՒՄ ԱՅՆ ԵՐԿԻՐ, ՈՐՏԵՂ ՄԱՐԴԱՍՊԱՆ ՍԱՖԱՐՈՎԻՆ ՀԵՐՈՍ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ»
Ազգայնական կուսակցության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԸ կտրականապես դեմ է, որ մեր ընբիշները մեկնեն Բաքու` հունիսի 12-28-ը այնտեղ կայանալիք Եվրոպական խաղերին: «Իրավունքի» հետ զրույցում նա կոչ արեց չմեկնել, իսկ մեկնողներին էլ խորհուրդ տվեց թերթել պատմության էջերը, որտեղ բազմաթիվ օրինակներ կան, որ մեկնողները վերադարձել են արդեն ազգի դավաճանի պիտակով. «Կոչ եմ անում մեր ըմբիշներին չգնան Բաքու, թող իրենց համար օրինակ լինի Արսեն Ջուլֆալակյանը: Ասում են` կգնանք, կհաղթենք, մեր հիմնը կհնչի այնտեղ, ամոթ է, դա ծիծաղելի է, վաղուց բոլոր դատավորները գնված են, եւ ոչ ոք չի թողնի, որ նման բան տեղի ունենա: Նույնիսկ, եթե լինի, ուրեմն դա էլ թուրքական դիպլոմատիկ քայլ է: Ինչո՞ւ է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասում, թե պետք է եզրեր գտնենք, որովհետեւ Բաքվում հնարված օլիմպիադան է մոտենում, դրա համար պետք է չգնանք: Ընդհանրապես` ով գնաց Բաքու, հայ ազգի դավաճան է: Ինչպե՞ս մենք Սումգայիթից հետո չգնացինք Բաքու կինոփառատոնի, ոչ մի կինեմատոգրաֆիստ չգնաց: Իսկ ով էլ որ գնաց` պիտակը մնաց դավաճան: Մի քանի դերասաններ գնացին, նրանց ստիպեցին, մարդիկ գնացին ու վերադառնալուց հետո ստիպված երկրից հեռացան, որովհետեւ չէին կարող ապրել, արդեն դավաճանի պիտակ էին ձեռք բերել: Պիտի չգնանք ու վերջ, այ դա է քաղաքականությունը, դա է քաղաքական դիրքորոշումը, որ մենք չենք գնում այն երկիր, որտեղ մարդասպան Սաֆարովին հերոս են համարում»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք այսօրվա տպագիր «իրավունքում»:

