ՄԻՊ-Ը ՍՐՏՆԵՂԱԾ ՀԵՌԱՑԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Արխիվ 12-16ՄԻՊ-Ը ՍՐՏՆԵՂԱԾ ՀԵՌԱՑԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողներիս հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ պարզաբանեց, թե ինչու է Սահմանադրական դատարանից հետ վերցրել վարչական իրավախախտումների մասին իր դիմումը, մասնավորապես ընդգծելով. «Ազգային ժողովում պնդում էին, որ այդ դիմումը խանգարում է, որպեսզի իրենք օրենսդրական կարգավորում տան: Այնուամենայնիվ, մեր դիմումից հետո որոշակի կարգավորում տրվեց, բայց ոչ բավարար: Դրա համար պատգամավորները նորից են դիմել եւ հիմա գործը, միեւնույնն է սահմանադրական դատարանում է»:
Սակայն, երբ հարց հնչեց ՄԻՊ-ին քննադատող պետական պաշտոնյաների մասին, օմբուցմենը սրտնեղեց ու արհամարական շտապեց հեռանալ Կառավարության շենքից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

