Զարմանք

Արխիվ 12-16

Ժամանակին «հարգելի ռադիոլսողները» օր ու դադար չունեին ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ էմոցիոնալ եւ կռվարար ելույթներից: Հիմա էլ, կարծես թե, «հարգելի ռադիոլսողի» պարապ ականջների հույժ դեֆիցիտի պայմաններում նա զարմանալիորեն որոշել է այդ պակասը լրացնել Հանրային խորհրդի հաշվին: Եվ ահա վերջին  նիստը, որ վերաբերում էր ցորենի ալյուրի` կասկածելի հավելումներով «հարստացնելու», իսկ ավելի ճիշտ` հարամելու ծրագրին, զարմանալի շրջադարձ ունեցավ: Ոչ, զարմանալին այն չէ, որ այդտեղ հերթական միջադեպն ու կռիվ-ղալմաղալը եղավ, այլ զարմանալին Սադոյանի կեցվածքն էր: Վաղուց թոշակի ենթակա այդ մարդն անընդհատ միջամտում էր, պաշտպանելով ծրագիրը, բայց վերջում պարզվեց, որ նա չգիտեր, որ հավելանյութերն ավելացնելու են ալյուրին, այլ ոչ թե լավաշի մեջ: Դե ինչ, շնորհավորենք պարոն Սադոյանի զարմանալի սադոյանամազոխիզմը` նա պաշտպանեց մի բան, որի մասին, մեղմ ասած, շատ մակերեսային պատկերացումներ ունի:


Զարմանալիորեն պարզվում է, որ ՎԱՐԴԳԵՍ ԳԱՍՊԱՐԻԻՆ նույնիսկ ոստիկանությունը չի ուզում տանել: ՀՀ նախագահի նստավայրի մոտ հերթական հակաբանակային ակցիայից հետո ոստիկանները բերման ենթարկելու նպատակով մեքենայի մեջ նստեցրին Գասպարիին ու եւս մեկ ակտիվիստի` Արայիկ Պետրոսյանին, սակայն Արաբկիրի ոստիկանատուն չհասած` Գասպարիին իջեցրին մեքենայից եւ ուղարկեցին հանրահայտ ռուսական հասցեով: Երեւի թե, զարմանալիորեն, ոստիկաններն այնքան են հոգնել Գասպարիից, որ էլ ոչ մի քննիչ կամ ոչ մի ոստիկանապետ նրա սֆաթն անգամ տեսնել չի ուզում: Դե, եթե որոշ տաքսիստներ անգամ այս կամ այն փողոցում «պառկած ոստիկան» կոչվող արագությունը սահմանափակող ուռուցիկ հատվածները սկսել են անվանել «Վարդգես Գասպարի», ապա ոստիկանների զահլահանությունը լրիվ հասկանալի է դառնում:
Ժամանակին մենք եկել էինք եզրակացության, որ «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» ՀԿ ղեկավար ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆԸ համասեռամոլների պաշտպանության սեւ ցուցակի 62-րդ տեղի սահմանագծին է: Սակայն զարմանքով «Առավոտ» թերթի կայքէջում հայտնաբերեցինք, որ նա այդ սահմանագիծը հաջողացրել է անցնել. «Թերթն, այնուամենայնիվ խախտել է օրենքն ու հոդվածներում վիրավորանքի ակնհայտ դրսեւորում կա: Խոսքի ազատությունը դա անկաշկանդ մտքերի եւ տեղեկությունների տարածելու իրավունքն է, սակայն ողջամիտ սահմանափակումներով: Շատ ժամանակ խոսքի ազատությունն ամենաթողությամբ ու սանձարձակությամբ է շփոթվում, եւ դրանով իսկ հենց խոսքի ազատությանն է վնաս հասցվում, սակայն սանձարձակությունն ամենեւին էլ չի կարող ազատության դրսեւորում լինել»: Դե ինչ, 62-րդ տեղը լրացված է, սակայն զարմանալիորեն «Առավոտում» հրապարակված եւ մեր դեմ ուղղված հսկայական «լավաշ» ագրեսիվ նյութում գենդերաստների այնպիսի մեծ կոդլ էր ընդգրկված, որ թվաբանությունը կթողնենք ավելի ուշ, որպեսզի հանկարծ չսխալվենք: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է խորհուրդ տալ տարատեսակ արամաբրահամյաններին, որ ավելի նպատակահարմար է այդպիսի նյութերով ոչ թէ մխտռել համացանցը, այլ դրանք միանգամից տպագրել զուգարանի թղթի վրա:
Այնուամենայնիվ, եզրափակենք թեեւ զարմանալի, բայց հույժ դրական լուրով: Երբ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ հաստատում էր «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, պարզվեց շատ հաճելի բան` Վերոնշյալ փոփոխությունը սահմանում է, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական եւ պայմանագրային շարքային կազմի զինծառայողների թոշակը կլինի կրկնակի: Դա վաղուց էր անհրաժեշտ, ու թեեւ չնայած նյութական եւ կենցաղային դժվարություններին` մեր զորականները միշտ փայլուն իրականացնում են մեր սահմաններն անառիկ պահելու սուրբ գործը, այնուամենայնիվ, նրանց խրախուսմանն ուղղված ցանկացած ծրագիր եւ գործողություն միայն ու միայն ողջունելի պետք է համարել:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում