«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ» ԹՈՒՅԼ ԴԵՄՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ»

Արխիվ 12-16

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ» ԹՈՒՅԼ ԴԵՄՔԵՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ»

Նորաստեղծ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, կարելի է ասել փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը կուսակցության համագումարի օրը հայտարարել էր, որ չեն պատրաստվում երկար մնալ ընդդիմություն եւ ստանձնելու են պետական իշխանությունը:

 

 

Սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ «Իրավունքը» պարզեց` ՔՊԿ-ն այդքան շանս ու հնարավորություն ունի՞ իր շուրջ համախմբելու իշխանությունից դժգոհ հատվածին եւ հավակնել պետական իշխանության: «Նման փորձեր եղել են, բայց ձախողվել են` «Նոր ժամանակներ» կուսակցությունը եկավ նման առաքելությամբ, բայց մեկ տոկոս էլ չհավաքեց: Արկադի Վարդանյանը եւս հաջողություն չունեցավ: Հայաստանում իշխանության են գալիս ոչ թե դժգոհության ալիքի, այլ կառուցողական առաջարկներով եւ զանգվածներին դրական ներշնչումների հիման վրա: Դա է պատճառը, որ իշխանությունն անընդհատ վերարտադրվում է»,- ասաց Ադիբեկյանը:
Սոցիոլոգի խոսքով` ԲՀԿ-ի թուլացումից հետո ընդդիմադիր դաշտի մի հատված պատրաստ է շեղվել ավանդական քաղաքական ուժերից, եթե գա նոր Մովսես եւ ցույց տա երանելի այն ափերը, որտեղ կգտնեն իրենց երազած Հայաստանը:
Ադիբեկյանը կարծում է, որ Հայաստանում ինչ-որ լավ բան անելու համար պետք է լինել իշխանության մեջ եւ փորձել այնտեղ ինչ-որ բան փոխել: «Նիկոլ Փաշինյանի հույսն իր վրա է: Նա կարող է հանդես գալ որպես մարգարե, քանի որ ՔՊԿ-ն քաղաքական ուժ չի դիտվում, որպես թիմ դեռ չի ընկալվում, անհրաժեշտ են միջոցներ, կազմակերպվածություն: ՔՊԿ-ում թույլ դեմքեր են ներկայացված: Այնտեղ պետք է խարիզմատիկ մեկը, որ գրավի հանրությանը, ոչ թե իր համախոհներին»,- մանրամասնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավարը:
Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանը չի բացառում, որ ՔՊԿ-ն կարող է ստվերային պայմանավորվածություն ունենալ իշխանության հետ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում