ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ «ՔՑԵԼ»

Արխիվ 12-16

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ

ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ Ո՞ՒՄ ԵՆ ՈՒԶՈՒՄ «ՔՑԵԼ»



ԱԺ առաջիկա քառօրյայում քննարկվելու է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է կուսակցությունների գույքի կառավարման հետ կապված փոփոխություններ կատարել: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հարցի քննարկման  ժամանակ  հայտարարեց`չի հասկանում, թե ինչու է այս հարցը այսքան հաճեպ բերվել խորհրդարան, չի հասկանում` ինչու հարցը  պետք է քննարկել արագացված ռեժիմով: Հարցի զեկուցող ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ցանկանում են նախագծի փոփոխված տարբերակն ընդունել մինչ ամառային արձակուրդները:

ՀՅԴ խմբակցության քարտուղարն էլ ասաց, որ գուցե  ամռան ընթացքում ինչ-որ մեկը ցանկանա գույք նվիրաբերել ինչ-որ կուսակցության:

«Ժառանգության» խմբակցության պատգամավոր  Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, կարծում է, որ շտապելու կարիք չկա:

Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էլ հիշեց ժողովրդական խոսքը` «ամեն ինչ լավ է, բայց ուզում եմ հասկանամ `որտե՞ղ են ուզում մեզ «քցել»»:

Արծվիկ Մինասյանն արձագանքեց` որևէ մեկին «քցելու» խնդիր չկա. «Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունը հնարավորություն կտա կուսակցություններին  վերջնականապես օրինականացնել իրենց կողմից տնօրինվող գույքը»:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ հայտարարեց, որ իրենք կողմ են, որպեսզի փոփոխության ենթարկվի ընդհանրապես կուսակցությունների համակարգը. «Մաս-մաս ենք քննարկում կուսակցությունների գործունեության վերաբերյալ հարցերը, բայց պետք է միանգամից դա անել` լայն մոտեցում է հարկավոր»,- ասաց  նա:

Արծվիկ Մինասյանն էլ հորդորեց գործընկերներին ամեն ինչին սև ակնոցներով չնայել, իսկ եթե ուզում են համակարգային փոփոխություններ` ապա թող բերեն այդ փոփոխությունները. Ի վերջո, նախագիծը դրական եզրակացություն չստացավ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում