ՀՀ ՔԿԱԳ ՊԵՏ «ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՐԴԵԳՐՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԱԿԱՏՆԻՑ ԵՎ ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻՑ»
Արխիվ 12-16ՀՀ ՔԿԱԳ ՊԵՏ «ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐ
ՈՐԴԵԳՐՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԱԿԱՏՆԻՑ ԵՎ ՄԱՐԻ
ԻԶՄԻՐԼՅԱՆԻՑ»
«Ե՛ւ տեղացիները, ե՛ւ ՀՀ քաղաքացիները ե՛ւ օտարերկրացիներն ունեն մեկ նպատակ` որդեգրել հնարավորինս փոքր եւ առողջ երեխա: Բայց, ի տարբերություն հայերիս, օտարերկյա պետությունները որդեգրում են հատուկ կարիքիներով երեխաներ, ովքեր ունենոնց թվում կան թե ֆիզիկական, թե հոգեկան, եւ թե որոշակի տարիք ունեցող երեխաներ: Այս պահի դրությամբ ունենք շատ երեխաներ, ովքեր հաշվառված են, բայց ընտանիք չենք կարողանում գտնել իրենց համար: Ներկայում մոտ 100 երեխայի համար ընտանիք ենք փնտրում»,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով հայ մանուկների որդեգրումների թեմային ասաց ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ ԱՐԳԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ:
- Պարոն Ստեփանյան օտարերկյա որդեգրումների դեպքում, որքա՞ն ժամանակ է ՀՀ-ն հետաքրքրվում երեխայի ճակատագրով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջերս օրենսդիրների կողմից բարձացվեց հարց, որ այսօր կան դեպքեր, երբ երեխային մանկատնից օրավարձով կոպիտ ասած գնում են, ինչ-ինչ նպատակների համար:
- Մենք 2007 թվականից միացել են մի կոնվեցիայի, որը ենթադրում է, որ ՀՀ եւ այն պետությունը, որտեղ պետք է երեխան հյուրընկալվի, պետք է ունենան կենտրոնական մարմիններ, ովքեր էլ որոշում են, թե ինչ ընտանիք կարող է երեխա որդեգրել այդ այլ պետությունից: Այդ ընտանիքը տարի ու կես փորձաշրջան է անցնում, իրականացվում են հնարավոր եւ անհնար բազմաթիվ ստուգումներ: Այդ ընտանիքները միջինից բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիքներ են, ովքերորոնց մեծամասնությունն ունեն իրենց սեփական երեխաները: Այդ ընտանիքների մեծ մասը որպես բարեգործություն են դիտում երեխա որդեգրելը, եւ շատ քչերն են` իրենց ժառանգությունը ապահովելու նպատակով երեխա որդեգրում, ինչպես մեր տեղացիները: Նույնիսկ երեխաներն են ծնողների հետ գալիս, որպեսզի որդեգրված քույրիկինրոջ կամ եղբոր հետ գնան իրենց երկիր: Հսկողության հետ կապված մենք ամրագրել ենք ՀՀ Կառավարության2010թ. N 2 169-Ն որոշման մեջ կետ, որի համաձայն որդեգրումից հետո մեզ տեղեկատվություն է անհրաժեշտ որդեգրված երեխայի վերաբերյալ, եւ մենք այսօր էլ ամեն եռամսյակ ստանում ենք այդ տեղեկատվությունը: Ի դեպ, այլ երկրներում, սովորաբար, մինչեւ երեք տարի են պահանջում տեղեկատվություն որդեգրված երեխայի վերաբերյալ, քանի որ օտարերկրյա պետությունները հիմնականում կարեւորում են առաջին տարին` ծնող-երեխա կապը ստեղծելու համար, բայց Հայաստանը ամրագրել է, որ որդեգրումից հետո մինչեւ հինգ տարին լրանալը լինի հսկողություն երեխայի նկատմամբ:
- Եղե՞լ են դեպքեր, երբ ծնողները որդեգրումից որոշ ժամանակ հետո հրաժարվել են երեխայից:
- Որդեգրումից հետո նման դեպք չի եղել, որ երեխան գնա ընտանիք, հետո հետ վերադարձվի: Եղել են դեպքեր, երբ ներքին ընթացակարգի որոշակի փուլում ծնողները հրաժարվել են որդերգրումից, բայց դա եղել է մինչև վերջնական որոշումները չլինելու պարագայում կայացնելու փուլում:
- Ո՞ր մանկատներից են հիմնականում շատ որդեգրումներ գրանցվում:
- Հիմանականում որդեգրում են Երեւանի մանկատնից եւ Մարի Իզմիրլյանից, որտեղ գտնվում են հատուկ կարիք ունեցող երեխաներ:
Վերջում պարոն Ստեփանյանը նկատեց.
- Մեր հասարակության մեջ պետք է փոխվի որդեգրման մշակույթը, քանի որ մենք միշտ դիտում ենք, որ երեխա պետք է որդեգրվի, միայն այն դեպքում, երբ չունենք սեփական երեխա ունենալու հնարավորություն: Բայց ոչ, երեխաներ ունեցող անձինք էլ կարող են, եթե հնարավորություն ունեն, որդեգրել որեւէ երեխայի` օգնեն նրա ապագայի հարցում: Քանի որ զարգացած երկրներում մարդիկ հենց այդպես են մտածում են` ունենում են գեղեցիկ, առողջ երեխաներ, բայց գալիս են որդերգրում մի երեխայի, որն ունի հատուկ խնամքի կարիք:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

