ՈՐՔԱՆՈՎ Է ՄԱՏՉԵԼԻ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
Արխիվ 12-16ՈՐՔԱՆՈՎ Է ՄԱՏՉԵԼԻ ԼՂՀ-ՈՒՄ ՀԱՆԳԻՍՏՆ ԱՆՑԿԱՑՆԵԼԸ
«Դա կարծես ավանդական հարց է դարձել լրագրողների մոտ, ի՞նչ է նշանակում որքանով է մատչելի. մեկի համար մատչելի է, մյուսի համար` ոչ: Ամեն դեպքում այսպես ասեմ` Ղարաբաղի զբոսաշրջության մատչելիությունը չի կարող էականորեն տարբերվել Հայաստանի զբոսաշրջության շուկայից, քանի որ նույն տնտեսական դաշտի մեջ ենք գործում»,-iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե որքա՞նով է մատչելի ԼՂՀ-ում հանգիստ անցկացնելը, ասաց ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանման վարչության պետ ՍԵՐԳԵՅ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ:
Հավելելով.
- Մատչելիության մասին կարող ենք խոսել համեմատելով Հայաստանի հետ, այլ կերպ ասած որքանով որ Հայաստանի զբոսաշրջություն է մատչելի զբոսաշրջիկի համար, այնքանով էլ մատչելի է ԼՂՀ-ն: Մենք ունենք հնարավորություններ զբոսաշրջիկներին տրամադրելու թե շատ ցածր գներով հյուրանոցներ, եւ թե բարձրակարգ տեսակի, այնպես որ այդ բնույթի հարցերը եւս վաղուց լուծված են մեզ մոտ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

