ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՄԻՇՏ ԷԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԵՂԵԼ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ ՄԻՇՏ ԷԼ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ԵՂԵԼ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

 

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, դիմորդների նվազման ֆոնին, դրական շարժ է արձանագրել: Ռեկտոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ հպարտությամբ է նշում, որ իրենց բուհում առաջին փուլով հայտագրված դիմորդների թիվը  աճել  է հինգ տոկոսով: «Պոլիտեխնիկական համալսարանում 2014-2015 թ. ուսումնական տարում  877 դիմորդ էր հայտագրվել առաջին փուլով, այս տարի` 919-ը», - «Իրավունքի» հետ զրույցում ասաց նա:

Պարոն Թոքմաջյանի փոխանցմամբ՝ ըստ մասնագիտությունների՝ ամենաշատ դիմորդների թիվը եղել է կոմպյուտերային համակարգերի ֆակուլտետում՝ 256 դիմում-հայտ: «Ամենացածր դիմելիություն եղել է էներգետիկայի ֆակուլտետում»:

Հ. Թոքմաջյանի խոսքով՝ ինչպես եւ ամեն տարի, բուհ ավելի շատ դիմել են արական սեռի ներկայացուցիչներ: «Պոլիտեխնիկում միշտ էլ ավելի շատ են եղել արական սեռի ներկայացուցիչները, չնայած, չենք դժգոհում նաեւ իգական սեռի խելացի ներկայացուցիչներից»:

Բուհի հանդեպ հետաքրքրությունն ու դիմորդների թվի ավելացումը պարոն Թոքմաջյանը պայմանավորում է ուսումնական ծրագրի որակի բարձրացման, նոր լաբորատորիաների ստեղծման, նոր դասագրքերի հետ: «Հրապուրիչ է դարձել մեզ մոտ սովորելը, չնայած, ասում են, որ բուհը կորցրել է երբեմնի հեղինակությունը: Սակայն թվերի լեզուն այլ բան է հուշում է»,- նշեց ռեկտորն ու հույս հայտնեց, որ առաջիկայում նոր մասնագիտություններով կհամալրվի, սակայն, դա, ըստ նրա, երկարատեւ գործընթաց է:

Նշենք, որ այս տարի նոր մասնագիտություն կա դիզայնի գծով:

«Որեւէ վատ բան չի լինի, եթե անգամ այս կամ այն մասնագիտությունից մի քանի բուհերում լինեն: Ես դեմ չեմ առողջ մրցակցությանը»,- նկատեց պարոն Թոքմաջյանը:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում