«ԿԱՐԳԱՎՈՐԵՔ ԴԻՄՈՐԴԻ ՌԵԺԻՄԸ` ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՊԵԼՈՒ». Հոգեբան

Արխիվ 12-16

«ԿԱՐԳԱՎՈՐԵՔ ԴԻՄՈՐԴԻ ՌԵԺԻՄԸ` ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՊԵԼՈՒ». Հոգեբան

 

Հոգեբանները կարող են օգտակար լինել դիմորդներին, եթե, իհարկե, ժամանակին են դիմել մասնագետի օգնությանը: Այդ մասին այօր «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, հ.գ.թ., հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ.

Ըստ նրա` «Անհրաժեշտ է, առարկաներին պատրաստվելուն զուգընթաց, ձեռքբերել նաեւ որոշակի հոգեբանական գիտելիքներ` մասնակցել հոգեբանական թրեյնինգների, որտեղ կսովորեցնեն` ինչպես կառավարել սեփական հույզերը»,- ասաց բանախոսը:

Իր իսկ խոսքերով` սթրեսը մեծ ազդեցություն է ունենում ե՛ւ հուզական ոլորտի, ե՛ւ իմացական գործոնի, ե՛ւ ուշադրության կենտրոնացման, ե՛ւ հիշողության, ե՛ւ մտածողության վրա:

«Կան տարբեր հոգեշտկման տեխնիկաներ` շնչառական, լարվածությունը թոթափող, ուշադրության կենտրոնացման, հիշողության արդյունավետությանը նպաստող վարժություններ»,- նկատեց է մասնագետը:

Հոգեբանը նշեց, որ մեծ դեր ունի նաեւ ինքնագնահատականը, որի անկումը նկատելի կդառնա ծնողների կողմից: Այս դեպքում մասնագիտական աջակցության կարիք կա:

«Պետք է հաշվի առնել նաեւ դիմորդի անձնային առանձնահատկությունները: Տեսեք` նույն առարկայի քննության պատրաստվելու համար տարբեր ընդունակությունների տեր մարդիկ տարբեր պահանջներ են ունենում: Այսինքն` մեկը կարող է շատ երկար աշխատել իր վրա, մյուսը` ճիշտ հակառակը. շուտ է հոգնում»,- ասաց նա:

Ս. Հարությունյանը խորհուրդ տվեց կարգավորել դիմորդի ռեժիմը` հանգստի եւ պարապելու: «Եթե նա պարապելու ընթացքում չի հանգստանում, գերծանրաբեռնված է` կորցնում է իր արդյունավետության գործակիցը»:

Հոգեբանը հորդորեց նաեւ ուշադրություն դարձնել սննդակարգին, այն պետք է հարուստ լինի վիտամիններով: Մեծ նշանակություն ունեն` ֆիզիկական ակտիվությունը, մաքուր օդին լինելը, զբոսանքները...

«Պակաս կարեւոր չէ ընտանեկան մթնոլորտը: Առավել եւս, եթե խոսքը ընդունելության քննությունների մասին է: Այն ավելի պատասխանատու գործընթաց է, քան ընթացիկ քննություն հանձնելը. դիմորդը, այսպես ասած, պատասխանատու է ե՛ւ ծնողի, ե՛ւ դասախոսի (կրկնուսույցի) առջեւ, հետեւաբար, մեծանում է սթրեսի գործակիցը»,- զգուշացրեց նա, ապա հավելեց, որ հանդիպում են  ծնողների, ովքեր շատ ավելի տագնապային են ու անհանգիստ, քան նա, ով նախապատրաստվում է քննության: Ծնողների նման վարքագիծն, ըստ նրա, ակամայից  կարող է փոխանցվել երեխային, ինչի արդյունքում երեխան կարող է դառնալ անվստահ ու տագնապային:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում