«ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է». ՓՈԽՏՆՕՐԵՆ

Արխիվ 12-16

«ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է». ՓՈԽՏՆՕՐԵՆ

 

Ինչպես հայտնի է,  «Նաիրիտ» գործարանը նոր փոխտնօրեն ունի` Պարգեւ Պետրոսյան: 168.am-ը գրել էր, որ նա նախկինում երբեւէ չի աշխատել գործարանում  եւ դրա հետ առնչություն չի ունեցել: «Իրավունքը» փոխտնօրենի նշանակումից մի քանի օր անց փորձեց կապ հաստատել նրա հետ,  բայց մեզ փոխանցեցին` նա հարցերին  կպատասխանի մեկ շաբաթից, երբ կծանոթանա լիարժեք գործարանի վիճակին ու իր  պարտականություններին:  Մեկ շաբաթի փոխարեն անցել է կես ամսից ավելի, «Իրավունքը» մի քանի հարց ուղղեց նորանշանակ փոխտնօրենին:

- Պրն  Պետրոսյան, Ձեր նշանակումից անմիջապես հետո  լրատվամիջոցներից մեկը գրեց, որ Դուք նախկինում չեք աշխատել գործարանում  եւ դրա հետ առնչություն չեք ունեցել: Հարց է առաջանում` ո՞վ առաջարկեց  Ձեզ ստանձնել  պատասխանատու այդ պաշտոնը:

- Սա ոչ թե հարց է, այլ հարցաքննություն: Ինձ հրավիրել են, ես համաձայնել եմ: Թե ով է հրավիրել, ոնց է հրավիրել, ինձ թվում է`դա երկրորդական խոսակցություն է: Բերեք ավելի կառուցողական բաներից խոսենք:

- Կառավարությունի՞ց է եղել  փոխտնօրենի առաջարկը:

- Ոչ, ոչ: Ես հերքում եմ այդ խոսակցությունները: Եկել եմ, տեսել եմ որոշակի նախապայմաններ, փորձում եմ աշխատել: Այս ժամանակահատվածում փորձել եմ ծանոթանալ որոշակի աշխատանքների, տարածքի վրա գործող-չգործող հզորություններն եմ ուսումնասիրել:

- Որպես «Նաիրիտի» փոխտնօրեն` ի՞նչ խնդիրներ են դրված Ձեր առջեւ:

- Տեսեք` գործարանն այսօր  աշխատավարձերի պարտքերի խնդիր ունի:Ես կանոնակարգում եմ այն բնագավառը, որը  վերաբերում է  հետագայում  սպասվելիք արտադրությանը չխանգարող   շինությունների, շենքերի, պաշարների օտարմանը: Կան տարածքներ, որոնք այսօր գնահատման տակ  են, գնահատում ենք փորձում կազմակերպել: Պահեստում գտնվող  ապրանքներ կան, որոնք փորձում ենք վերանայել, տեսքի բերել, սարքել` թանկ գնով  օտարելու համար: Այսօր գործարանը  պետք է տեխնիկապես համադրվի, սարքվի, որն անում ենք հիմա:

- Կարո՞ղ եք հստակ ժամկետ ասել` աշխատավարձերի պարտքի մարում  եւ գործարանի վերագործարկումը երբ կլինի:

- Ես ինչքան էլ հիմա գործնական  խոսեմ, ամեն դեպքում նոր ծանոթանում եմ գործարանի վիճակին: Ժամկետ կդժվարանամ ասել, քանի որ նախ իրավասության խնդիր կա, երկրորդ` անտեղյակության:

- Մինչ  «Նաիրիտի» փոխտնօրեն նշանակվելը, որտե՞ղ եք աշխատել:

-Ես մասնագիտությամբ էներգետիկ գազավիկ շինարար եմ: Երկար տարիներ աշխատել եմ  գազի  պետական կոմիտեում, դրանից հետո` հայ-ռուսական ձեռնարկության տնօրեն եմ աշխատել, հետո` մասնավոր կազմակերպությունում, իսկ հետո իմ փոքր բիզնեսով` շինարարական աշխատանքներ եմ արել, ջրագծեր եմ կառուցել:

-Հիմա է՞լ եք  բիզնեսով  զբաղվում:

- Ոչ, հիմա միայն «Նաիրիտի» խնդիրներով:

- Գործարանի  այս ողբալի վիճակը, ըստ որոշ հրապարակումների ու հայտարարությունների,  կապվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա եղբայրների հետ: Ձեր արձագանքը այս մեղադրանքներին:

- Գնահատականներ չեմ կարող տալ, որովհետեւ նախ չեմ խորացել այդ գործի մեջ եւ չեմ էլ փորձում խորանալ: Ես դատավոր չեմ, մեղավորներ ման  չեմ գալիս ու  հարցին չեմ էլ տիրապետում:

- Համաշխարհային բանկի նախնական եզրակացության համաձայն` «Նաիրիտը» նպատակահարմար չէ  վերագործարկել:  Եզրակացությունն ընդունո՞ւմ եք:

- Ինչքանով հասցրել եմ խոսել մեր մասնագետների հետ, նրանք հակառակ կարծիքի են:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում