ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՌԴ-ՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԽՈՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ
Արարատի մարզի Նորաշեն գյուղում օրերս 25-ամյա երիտասարդին իր ննջասենյակում գնդակահարված են գտել: Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպան է եղել: Թե ինչն էր պատճառը, փորձեցինք պարզել Նորաշենի գյուղապետ ԱՐՏՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ.
Դեպքից առաջ հոգեկան մեծ սթրեսի մեջ է եղել: Զանգել է ծնողներին, ովքեր ՌԴ-ում են: Չգիտեմ` ինչ է խոսել, բայց դրանից հետո փակել է տան դռները եւ նման քայլի գնացել: Ընդհանուր առմամբ՝ շատ խելացի երիտասարդ էր, Գյուղինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող, զբաղվում էր անհատ ձեռներեցությամբ: Ոչ մի գրություն չի թողել, ծնողներն էլ ապշած են. տասնհինգ տարի էստեղ չեն եղել, տղան էլ ժամանակ առ ժամանակ Ռուսաստան էր գնում-գալիս:
- Բայց եթե ինքնասպանության վարկածն է, ապա նաեւ պետք է բացատրել, թե որտեղից ճարած եւ ինչ հրազենով է երիտասարդը կրակել ինքն իր վրա:
- Դժվարանում եմ ասել: Համենայնդեպս՝ դեպքից անմիջապես հետո իրավապահները եկել են, վերցրել են նրա հեռախոսը՝ տեսնեն վերջինը ում է զանգել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

