ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՊԱՐՏՔԵ՞ՐՆ ԵՆ
Արխիվ 12-16ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ ՊԱՐՏՔԵ՞ՐՆ ԵՆ

Մայիսի 31-ին Գյումրիի Մուշ 2 թաղամասում մեքենայի մեջ տղամարդու դի էր հայտնաբերվել` հրազենային վնասվածքներով: Մեքենայի մեջ հայտնաբերվել էին զենք եւ բանկային փաստաթղթեր: Ավելի ուշ պարզվել է, որ մահացածը Գյումրիի բնակիչ 27-ամյա Վլադիմիր Ավետիսյանն է, ով աշխատում էր առաքիչ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` երիտասարդը ինքնասպան է եղել, քանի որ առաքիչ աշխատելու ընթացքում մեծ պարտքեր է կուտակել, ինչը, այսպես ասենք, ուզած-չուզած պետք է վերադարձներ: Չէր կարող, եւ...
Ինչքանո՞վ է այս վարկածը մոտ իրականությանը՝ փորձեցինք պարզել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից, ով նկատեց.
- Բոլոր վարկածները քննության են առնվում, կատավում է քննություն: Այս պահին կարող եմ միայն ասել, որ տվյալ դեպքով քրգործը հարուցվել է ՔՕ 110-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով (ինքնասպանության հասցնել` սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով):
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

