Ադրբեջանական ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել Բաքվի օլիմպիադան
Արխիվ 12-16Ադրբեջանական ընդդիմությունը կոչ է անում բոյկոտել Բաքվի օլիմպիադան
Երեկ Մուսավաթ կուսակցությունը կոչով է հանդես եկել՝ առաջարկելով միջազգային հանրությանը՝ բոյկոտել առաջիկայում Բաքվում անցկացվելիք Առաջին եվրոպական օլիմպիական խաղերը:
Ըստ ադրբեջանցի ընդդիմադիրների, օլիմպիադային մասնակցելով միջազգային հանրությունը փաստացի աջակցելու է ալիևյան վարչակազմին, որը լկտիաբար ոտնահարում է Ադրբեջանում մարդկանց տարրական իրավունքները, որտեղ կան մի քանի հարյուր քաղբանտարկյալ, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը գտնվում է ծայրաստիճան աղքատության մեջ, իսկ նավթից ստացած գերշահույթները մտնում են ոչ թե պետբյուջե, այլ՝ ալիևյան ընտանիքի կլանի գրպանը:

