ՍԱՄՎԵԼ ՍԵՎՅԱՆԸ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԷՐ, ԻՍԿ ԱՐՈՆՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ԴԻՐՔԵՐԸ

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ՍԵՎՅԱՆԸ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԷՐ,
ԻՍԿ ԱՐՈՆՅԱՆԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ԴԻՐՔԵՐԸ

 

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մայիս ամսվա ընթացքում ցուցադրած լավ ելույթների եւ Ռուսաստանի ակումբային առաջնությունում Նովոսիբիրսկի «Սիբիրի» կազմում չեմպիոն դառնալու շնորհիվ կարողացել է բարելավել դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:Լեւոն Արոնյանը, թեեւ առաջադիմել է 2 աստիճան եւ զբաղեցնում է 8-րդ տեղը, սակայն հայ գրոսմայստերի վարկանիշը մնացել է 2776: Առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է իտալացի Ֆաբիանո Կարուանան: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը նահանջել է երրորդ տեղ: 100 լավագույն գրոսմայստերների ցուցակում են Հայաստանի հավաքականի եւս 2 ներկայացուցիչ, Գաբրիել Սարգսյանը 68-րդն է, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ 91-րդը:

Իսկ շախմատի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը Վրաստանի Չակվի քաղաքում ավարտված շախմատի կանանց

 

 

Եվրոպայի 16-րդ անհատական առաջնությունում թեեւ լավագույն արդյունքը ցուցադրեց հայ ներկայացուցիչների մեջ, բայց վերջին տուրում զիջեց դիրքերն ու դուրս մնաց լավագույն եռյակից: Մրցաշարի 9-րդ եւ 10-րդ տուրերում Դանիելյանը հաղթանակ էր տոնել եւ վերջին տուրից առաջ միանձնյա զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը, սակայն վերջին պարտիայում սեւերով պարտվեց ուկրաինուհի Նատալիա Ժուկովային, ով 9,5 միավորով գրավեց առաջին տեղը: Արծաթե մեդալ նվաճած Նինո Բատսիաշվիլին (Վրաստան) հավաքեց 9 միավոր, իսկ երրորդ տեղը գրաված Ալինա Կաշլինսկայան՝ 8: Էլինա Դանիելյանը 5 շախմատիստուհիների հետ բաժանեց 4-9-րդ տեղերը, ու լրացուցիչ ցուցանիշներով չորրորդն էր: Հայաստանի ներկայացուցիչներից Լիլիթ Մկրտչյանը մրցաշարն ավարտեց 7 միավորով, Մարիա Կուրսովան ու Լիլիթ Գալոյանը՝ 6-ական, Մարիա Գեւորգյանը եւ Աննա Հայրապետյանը՝ 5-ական, Սուսաննա Գաբոյանը՝ 4,5, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ 3,5:

Փոխարենը՝ նկատելի նվաճում ունեցավ միջազգային վարպետ Միքայել Հակոբովը: Միքայելը Կալայոկի քաղաքում անցկացված առաջնությունում 10 հնարավորից վաստակելով 9 միավոր, հռչակվեց շախմատի Ֆինլանդիայի 2015թ. չեմպիոն: Նա երկու միավորով գերազանցել է մոտակա մրցակցին` միջազգային վարպետ Սամպսա Նիիստին:
Իսկ ահա հայազգի պատանի գրոսմայստեր Սամվել Սեւյանը շարունակում է ցուցադրել փայլուն խաղ եւ ձեռնոց նետել շախմատային աշխարհի ուժեղագույններին: ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում ավարտված շախմատային բաց մրցաշարում ամերիկահայ շախմատիստը չկրեց ոչ մի պարտություն եւ 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր՝ 113 մասնակիցների մեջ բաժանեց 2-9-րդ տեղերը` մի շարք հեղինակավոր գրոսմայստերների հետ: Սամվելը միայն կես միավոր հետ մնաց մրցաշարի հաղթողից` միջազգային վարպետ Ջեֆրի Քսիոնից (ԱՄՆ):
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում