ԱՐՑԱԽՈՒՄ ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ 25 ԴՐԱՄ Է ԵՎ ԹԱՆԿԱՑՈՒՄ ԷԼ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐՑԱԽՈՒՄ ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳԻՆԸ 25 ԴՐԱՄ Է ԵՎ

ԹԱՆԿԱՑՈՒՄ ԷԼ ՉԻ ՍՊԱՍՎՈՒՄ

 

Պարզվում է Հայաստանում և Արցախում էլեկտրաէներգիայի նույն սակագինն է գործում, բայց Արցախի բնակիչները հոսանքի 1 կվտ/ժամի դիմաց վճարում են 25 դրամ: Խնդիրն այն է, որ ԼՂՀ կառավարությունը սակագնի մոտ մեկ երրորդը՝ 16,85 դրամը սուբսիդավորում է: Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխության դեպքում հնարավո՞ր է, որ Արցախում նույնպես թանկանա էլեկրաէներգիայի սակագինը «Իրավունքին» հարցին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի պետ Անի Նիկողոսյանն ասաց, որ առայժմ նման նախաձեռնություն չկա, քանի որ տարեց-տարի նվազում է Հայաստանից գնվող հոսանքի քանակությունը:

Ա. Նիկողոսյանի տեղեկացմամաբ՝ 2014 թվականի տվյալներով Արցախը Հայաստանից գնել է ընդրահուր սպառվող էլեկտրաէներգիայի 22 տոկոսը, իսկ 2015 թվականի սպասումներով, այն ավելի քիչ կլինի: «Արցախում գործում են ՀԷԿ-եր, որոնք արտադրում են էլեկտրաէներգիա և Արցախում սպառվող հիմնական էլեկտրաէներգիան մեր ՀԷԿ-երի կողմից արտադրած հոսանքն է: Կանխատեսումների համաձայն կարծում ենք, որ 2015 թվականին Արցախը Հայաստանից կգնի մոտ 15 տոկոս էլեկտրաէներգիա, քանի որ պլանավորվում է շահագործման հանձնել երեք նոր ՀԷԿ-եր»,- ասաց Ա. Նիկողոսյանը:

Իսկ Արցախում կա՞ արդյոք հոսանքի սպառման երկսակագնային համակարգ հարցին ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի պետը պատասխանեց՝ քանի որ բնակիչ-բաժանորդների համար սուբսիդավորվում է հոսանքի սակագինը, այդ պատճառով էլ Արցախում չի ներդրվել երկսակագնային համակարգ, սակայն տնտեսվարող սուբյեկտների համար լարման հզորությունից կախված գործում են հոսանքի սակագների տարբեր առաջարկներ: «6 կՎտ, 35 կՎտ և ավելի բարձր լարման բջիջներով սնվող սպառողների համար 1 կՎտ/ժ-ի արժեքը կազմում է 32, 85 դրամ, իսկ 0,38 կՎտ լարման բջիջներով սնվող սպառողների համար ցերեկային ժամերի սպառման գինը 1 կՎտ/ժ-ի համար կազմում է 41, 85 դրամ, իսկ գիշերային սակագինը 36, 85 դրամ է»,- ասաց Ա. Նիկողոսյանը:

ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի արտաքին կապերի բաժնի պետը «Իրավունքին» տեղեկացրեց նաև, որ Արցախում էլեկտրաէներգիայի թանկացման հայտ չկա:

 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում