«ԱՅՍՕՐ ՈՒՄ ԱՍԵՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՈՉՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԱՅՍՕՐ ՈՒՄ ԱՍԵՍ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԿՈՉՈՒՄ»

 

Օրերս փաշինյանական «Քաղաքացիական պայմանագիրը» վերածվեց կուսակցության: Դրանով ՀԱԿԿ-ին վերջնականապես հրաժեշտ տվեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` նրանցից որպես հուշ պահպանելով միայն խորհրդարանական մանդատը: Նոր ձեւավորված քաղաքական ուժի մասին, որը, ըստ էության, նախկին ՀԱԿ-ի պառակտման հետեւանքներից մեկն է, «Իրավունքը» զրուցեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հետ.

- Ընդհանրապես, ցանկացած քաղաքական ուժի ձեւավորմանը, կայացմանը կողմնակից եմ: Բոլոր կուսակցությունների նպատակն էլ, իրենց գաղափարներով տեւական պայքար վարելն է, հասարակությանը ակտիվացնելը, համախմբելը, եւ եթե հաջողվի, իշխանության գալ ու իրենց ծրագրերն իրականացնել: Բայց գլխավորն ինձ համար այն է, որ այդ քաղաքական ուժը ոչ թե ուժային կենտրոնի, այլ պետության կամ կողմնորոշման շահերը պաշտպանի Հայաստանում, այլեւ մեր երկրի շահերը հետապնդող խնդիրներ լուծի: Եթե այդպես է, ուրեմն` ցանկանում եմ հաջողություն: Իսկ եթե նրանք պիտի դրսի ինչ-որ ուժերի, կենտրոնների կամ կողմնորոշում ունեցող քաղաքական միավորների պատվերը կատարեն Հայաստանում, ապա ես իրենց չեմ կարող հաջողություն մաղթել:

– «Քաղաքացիական պայմանագրի» դեպքում, ըստ Ձեզ, հնարավո՞ր է` լինի արտաքին պատվեր:

– Ինչպե՞ս կարող եմ նախապես ասել, երբ քաղաքական ուժը նոր է ձեւավորվել: Տեսնենք` ինչ գաղափարներ, ինչ ծրագրեր կներկայացնեն հասարակությանը, ու դրանից եզրակացություն կանենք:
– Ի դեպ, Ն. Փաշինյանը նշել է, թե այս կուսակցությունը երկար ժամանակ չի մնա ընդդիմության շարքերում, այլ կստանձնի պետական իշխանությունը: Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել այս «վստահությունը»:
– Չգիտեմ, կարող է սա քաղաքական տեխնոլոգիա է, կամ գուցե որոշակի հույսեր ունեն: Դժվար է գնահատել...
– Նիկոլ Փաշինյանին իր կուսակցությունում շրջապատում են Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը... Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, կկարողանա՞ն նրանք որեւէ հաջողության հասնել:
– Բոլորին չէ, որ ճանաչում եմ, բայց այնտեղ կան մարդիկ, որոնց երկար տարիներ գիտեմ: Էլի եմ ասում` ողջունում եմ ցանկացած քաղաքական ուժի: Նույնիսկ այսօրվա գործող իշխանությանն եմ ցանկանում հաջողություն, եթե իրենք իսկապես զբաղվեն քաղաքականությամբ, երկիրը շտկեն, իրավիճակ փոխեն, մաքրություն, արդարություն ձեւավորեն, թալանը վերացնեն, վերջիվերջո, նժդեհական քաղաքական ուժ է... Այնպես որ, բոլորին եմ մաղթում հաջողություն, նույն թվում եւ նորաստեղծ կուսակցություններին, միայն թե անկեղծ լինեն եւ Հայաստանի շահերին ծառայեն:
– Վերջին շրջանում որոշ նախաձեռնություններ սկսել են վերածվել քաղաքական կուսակցությունների: Կարո՞ղ ենք հուսալ, որ շուտով նոր ընդդիմադիր դաշտ կձեւավորվի, թե՞ այսպիսի կուսակցությունները երկար կյանք չեն ունենա:
– Նախ պետք է հասկանանք` իրենք ընդդիմադիր քաղաքական ուժ են, թե` ոչ: Իսկ դա կերեւա իրենց ծրագրերից, իրենց կողմից տարածվող գաղափարներից: Եվ երկրորդ` քաղաքական դաշտը ծանրագույն վիճակում է գտնվում, ուղղակի, ջախջախված է: Եվ քանի դեռ կա ընդդիմադիր տրամադրված զանգված, այնքան շատ շանսեր կան, որ ընդդիմադիր դաշտին կտիրեն եզակի նորմալ, ազնիվ, սկզբունքային, իրենց երկիրը եւ ժողովրդին սիրող մարդիկ: Այսօր ում ասես ընդդիմություն են կոչում: Երեկ իշխանության մի տեղից դուրս եկածներին այսօր ընդդիմադիր են կոչում, կներեք, բայց դա հերթական խաբեությունն է, եւ մենք արդեն անցել ենք դրա միջով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում