Մրգի և բանջարեղենի բերքն առատ է լինելու

Արխիվ 12-16

Մրգի և բանջարեղենի բերքն առատ է լինելու

 

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 
Վարչապետի՝ նախորդ նիստում տված հանձնարարության համաձայն հաղորդումով հանդես է եկել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա նախ անդրադարձել է այս գարնանը տեղի ունեցած կարկտահարության դեպքերին և դրանց պատճառած վնասներին՝ նշելով, որ բոլոր համայնքերում գործում են հանձնաժողովներ, որոնք արձանագրում են վնասի չափերը: Այնուհետև նախարարն ընդհանուր առմամբ դրական է գնահատել գյուղատնտեսական տարին: Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին տեղացած անձրևի արդյունքում երկրի հիմնական ջրամբարներում անցյալ տարվա համեմատ ավելի շատ ջուր է կուտակվել, ինչի շնորհիվ առատ կլինի մրգի և բանջարեղենի բերքը: Հաջողությամբ սկսված բերքահավաքը շարունակվում է ամբողջ թափով: Բավականաչափ միրգ և բանջարեղեն է արտահանվում հարևան երկրներ, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնություն: Գյուղատնտեսության նախարարի խոսքով լավ արդյունքներ են ակնկալվում ոլորտի գրեթե բոլոր ճյուղերից: 
Հակակարկտային կայանների տեղադրման վերաբերյալ հաղորդումով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այժմ Հայաստանում գործում է 412 հակակարկտային կայան, մինչդեռ պահանջարկը ավելի քան 5 հազար է, առաջնային անհրաժեշտությունը՝ 1021 հատ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կատարել անհրաժեշտ ֆինանսական հաշվարկներ առաջին հերթին ձեռք բերվելիք կայանների վերաբերյալ: 
Հաստատելով օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

 

Նոր արտոնություններ են սահմանվում առաջին գծի զինծառայողների համար

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Առաջարկվում է առաջնագծում մարտական հերթապահություն կատարող զինծառայողների կենսաթոշակը ձևակերպելիս այդ ժամանակը հաշվարկել կրկնակի չափով: Փոփոխությունը հասցեական է, ուղղված է զինծառայողների կոնկրետ խմբի և կխթանի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողներով համալրելու գործընթացի արդյունավետությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ մշտապես հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: «Մենք պարտավոր ենք լուծում տալ նրանց հարցերին»,- ասել է կառավարության ղեկավարը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և ևս վեց օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ լուծում կտրվի կառուցապատման ոլորտում առաջացող խնդիրներին, կապահովվի կառուցապատողների պարտավորությունների պատշաճ կատարումը, նախնական նշման ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա ապահովել գրանցման ենթակա իրավունքների պաշտպանությունը և կանխարգելել հնարավոր չարաշահումներից, կներդրվի կառուցվող անշարժ գույք ձեռք բերելու նոր մեխանիզմ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է օրենքների նախագծերի փաթեթը և վստահեցրել, որ դրա շնորհիվ կպակասի կառուցապատողներից բողոքող քաղաքացիների թիվը:
Գործադիրը քննարկել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց նպատակն է օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ սահմանադրությանը, վերացնել առկա հակասությունները և բացերը: Կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Կհստակեցվի տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացը

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ուժը կորցրած ճանաչել ևս երեք որոշում: Նոր որոշումը թելադրված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներով: Տրանսպորտային միջոցների հաշվառումը կարգավորող նորմերը սահմանված են տարբեր ժամանակ ընդունված մի քանի իրավական ակտերով, ինչը դժվարացնում է ինչպես քաղաքացիների կողմից դրանց կիրառումը, այնպես էլ հաճախ առաջանում են միևնույն գործընթացի տարաբնույթ կարգավորման դեպքեր: Նոր որոշման շնորհիվ կլուծվեն գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով պետք է կանոնակարգվեր «Արարատ-Ռեստորան» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Կառավարական N 2 մասնաշենքում գտնվող շենքի նկուղային և առաջին հարկերը «Տանգո» ՓԲԸ-ին վաճառելու գործընթացը: Նկատի առնելով, որ բաց են թողնվել որոշմամբ սահմանված ժամկետները և փոխվել է անշարժ գույքի հասցեն, կառավարությունն իր որոշմամբ փոփոխություններ է կատարել իր նախկին երկու որոշումներում: 
Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է, թե երբ է շահագործման հանձնվելու կառավարական նոր մասնաշենքը: ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ սահմանված ժամկետը եկող տարվա գարունն է, բայց մասնաշենքը շահագործման կհանձնվի այս տարվա նոյեմբերին, երբ համալրված կլինի գույքով:
Լրացում կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը սահմանել է, որ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներառյալ ներդրված դրամական ավանդների փոխհատուցման համար ամեն ամիս կնախատեսվեն որոշակի ֆինանսական միջոցներ:


Կգործի բիզնեսի աջակցության հստակ համակարգ

ՀՀ կառավարությունը չորս որոշում է ընդունել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի առաջարկությամբ:
Առաջին որոշմամբ հստակեցվել են բնակավայրերի տարածքների քաղաքաշինական գոտևորման նախագծերի մշակման առաջադրանքին, կազմին ու բովանդակությանը, ինչպես նաև դրանց փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջների կատարման ժամկետները: Սահմանվել է նաև համայնքների քաղաքաշինական կանոնադրության օրինակելի ձևը:
Հաջորդ որոշմամբ սահմանվել է, որ վտանգավոր կամ միջուկային ու ռադիոակտիվ նյութեր կամ ռադիոակտիվ նյութ պարունակող սարքեր փոխադրելու արտոնագիր կամ թույլտվություն կարելի է տրամադրել միայն իրավաբանական անձանց: Ընդ որում, արտոնագրի տրամադրման պահանջներից հանվել է տվյալ գործունեությամբ զբաղվելու մասնագետների որակավորման պահանջը, կրճատվել ավելորդ վարչարարությունը, ժամանակը և փաստաթղթաշրջանառությունը:
Փաստաթղթաշրջանառության էական կրճատման է հանգեցնելու գործադրի մյուս որոշումը, որը վերաբերում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգի մի շարք դրույթների: Փաստաթղթի մշակման ժամանակ հաշվի է առնվել զարգացած և զարգացող երկրների ընդօրինակելի փորձը:
Ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերում առկա բիզնես գործընթացների վերաբերյալ Ազգային կենտրոնի առաջարկությամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը, որով հաստատվել էին պետական գրանցման և պետական հաշվառման համար ներկայացվող դիմումներում լրացման ենթակա տվյալները, քանի որ այդ պահանջները սպառիչ սահմանված են համապատասխան օրենքով:

Հաստատվել է նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում նոր տեսչական համակարգին անցնելու ծրագիրը, որով շարունակվում է 2009թ. մեկնարկած տեսչական բարեփոխումը: Այժմ ստուգում է իրականացնում 17 տարբեր տեսչական մարմին: Տեսչություններ կան տարբեր նախարարությունների աշխատակազմերում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում, ինչպես նաև գործում է մեկ առանձին մարմին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ երկրում գործող տեսչական համակարգը դեռևս լիարժեք չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Ծրագրի նպատակն է. պետության համար՝ ռեսուրսների առավել օպտիմալ և արդյունավետ օգտագործում, գործարարների համար՝ առավել ազատ և ճնշումից զերծ միջավայրի ապահովում, սպառողի համար՝ անվտանգության ապահովում:
2014թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու և «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքը: Փոփոխություններ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության գործառույթները համապատասխանեցրել է վերոհիշյալ օրենքին, որով սահմանվում է պետական վերահսկողություն միայն աշխատանքի անվտանգության նկատմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի դրույթների հսկողությունը աշխատողների ներկայացուցիչների՝ արհեստակցական միությունների իրավասությունն է: 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նոր քրեական օրենսգրքի հայեցակարգին, որի ընդունմամբ ակնկալվում է մարդու իրավունքների քրեաիրավական պաշտպանվածության բարձրացում, մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով սահմանված՝ մարդու իրավունքների չափանիշների ինկորպորացում, քրեաիրավական նորմերի սխալ կիրառման, դատական սխալների բացառում և այլն:


Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի անբաժանելի մաս կազմող երկու արձանագրությանը և «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին արձանագրությանը:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության համաձայնագրի 6-րդ փոփոխության» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Բուն համաձայնագիրը կնքվել է 2010 թվականին: 6-րդ փոփոխությամբ նախատեսվում է նշված նպատակին լրացուցիչ հատկացնել 6 մլն 683 հազար ԱՄՆ դոլար, որի դեպքում հատկացման ընդհանուր թիվը կգերազանցի 51 մլն դոլարը: 6-րդ փոփոխությունը նախատեսում է, որ դրամաշնորհ ստացողը պետք է մշակի քաղաքացիական ավիացիայի նոր օրինագիծ, սահմանի վերջինիս առնչվող ընթացակարգերը, փոփոխություն կատարի բնապահպանական և բնօգտագործման վճարների օրենքում՝ Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբուծարաններում օգտագործվող ստորգետնյա ջրի վճարը սահմանելով ծավալի 100 տոկոսի չափով, ինչպես նաև ապահովի ջրի որակի և ջրօգտագործման թույլտվության տվյալների հասանելիությունը հանրությանը:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում