ՉՈՐՍԻՑ ԵՐԵՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՅԹԵԼ ԵՆ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՉՈՐՍԻՑ ԵՐԵՔԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՅԹԵԼ ԵՆ ԳԱԶԱԲԱԼՈՆՆԵՐԸ

Հայաստանում տարիներ շարունակ գործում են գազալցակայաններ եւ ավտոտրանսպորտային միջոցների գերակշիռ մասն էլ արդեն հասցրել է անցնել գազի: Սակայն դժվար է հիշել մի այնպիսի ժամանակահատված, երբ հաշված օրերի ընթացքում մի քանի պայթյուններ տեղի ունեցան գազալցակայաններում: Թե ինչն էր հիմնական պատճառը, փորձեցինք պարզել Տեղական կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության բաժնի պետ ՍԵՐԳԵՅ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ.

Պայթում են ոչ թե գազալցակայանները, այլ պայթում են մեքենաների բալոնները: Այս տարի մենք ունեցել ենք գազալցակայանների չորս պայթյուն, որից երեքի դեպքում պայթել են մեքենաների բալոնները: Այսինքն՝ երեք դեպքերում էլ գազալցակայանի խնդիր` որպես այդպիսին, չի եղել: Եվ միայն մեկի` Զվարթնոց գյուղի մոտակայքի գազալցակայանի պայթյունի պատճառն է, որ նախնական տվյալներով՝ եղել է մարդկային անփութությունը:
- Բայց ահա այդ նույն գազալցակայանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը նշում էր, որ թեեւ այն տուգանվել է որոշակի խախտումների պատճառով, սակայն շահագործումը չէր արգելվել:
- Տվյալ գազալցակայանը տուգանվել է մայիսի 15-ին. այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ օբյեկտում կարող է էդպիսի դժբախտ դեպք լինել: Մենք իրեն տուգանել էինք մեկ միլիոն դրամի չափով: Ավելին՝ տվյալ ՍՊԸ-ին տրվել է կարգադրություն, որ հենց մայիսի 15-ից դադարեցվի գազալցակայանի շահագործումը` մինչեւ թերությունները չվերացվեն, բայց իրենք շարունակել են շահագործել, եւ արդյունքը տեսաք:
- Իսկ, ընդհանրապես, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության առումով ինչպիսի՞ն է հանրապետությունում գործող գազալցակայանների վիճակն այսօր:
- Բնականաբար, կան գազալցակայաններ, որ համեմատաբար բարվոք վիճակում են, կան գազալցակայաններ, որոնք ունեն թերություններ. դա ոչ ոք չի թաքցնում: Եվ այդ առումով պետք է ասեմ, որ թեեւ մենք մշտապես հետեւել ենք գազալցակայանների հրդեհային անվտանգությանը, բայց երեկվանից սկսած ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են ստուգայցեր հանրապետության բոլոր գազալցակայաններում: Սակայն պայթյունից խուսափելու համար, մեր կարծիքով, պետք է նախ ուշադրությունը սեւեռել գազաբալոնների վրա, քանի որ պայթյունների մեծ մասը կապված են դրանց հետ: Իսկ բալոններն էլ հիմնականում պայթում են այն պատճառով, որ սահմանված նմուշի չեն, փորձարկումներ անցած չեն, այնպիսի բալոններ են, որոնք նախատեսված չեն տվյալ գազի լիցքավորման համար: Հենց այս խնդրի վրա պետք է ուշադրություն դարձվի, որն արդեն մեր իրավասության սահմաններում չէ: Մենք տարիներ շարունակ առաջարկել ենք, որպեսզի այդ գազաբալոնները համարվեն արտադրական վտանգավոր օբյեկտ եւ մտնեն օրենքի դաշտ, եւ տարին մեկ անգամ պարտադիր անցնեն փորձաքննություն. դրանով էապես կնվազի նմանօրինակ դեպքերի քանակը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում