ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԹՈՒՐՔԵՐԻՆ ԼԱՎ ՆՎԵՐ ՀԱՄԱՐԵՑ

Արխիվ 12-16

ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆԸ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ԹՈՒՐՔԵՐԻՆ ԼԱՎ ՆՎԵՐ ՀԱՄԱՐԵՑ

 

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանն այսօր առաջարկեց հանձնաժողովի նախագահ  Արտակ Զաքարյանին  հանձնաժողովի նիստի օրակարգի երրորդ հարցը  քննարկել  դռնփակ:

Երրորդ հարցը  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախագիծն է` Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) եւ հայերի մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին:

Ըստ Ֆարմանյանի` նախագծում կան պատմագիտական վտագավոր դրույթներ, որոնք հրապարակայնացնելը մեծ վնաս կհասցնի մեր արտաքին քաղաքականությանը, բացի այդ` քարոզչական լավ գործիք կդառնա մեր հարեւան Թուրքիայի ձեռքին: «Ի վերջո, պրն Զաքարյան, մենք հո կրակը չենք ընկել»,- զսպված զայրույթով հավելեց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ պետք է դռնբաց անցկացնել նիստը, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի խնդրի մասին, առավել եւս այն, ինչի մասին խոսելու է ինքը, հրապարակվել է գրքույկի տեսքով:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւս կողմ էր նիստերի դռնբաց անցկացմանը` փակ նիստերի նախադեպերը համարելով վատ պրակտիկա:

Հանձնաժողովի  նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, որ փակ պետք է անել նիստը, քանի որ իրենք կոշտ գնահատականներ հնչեցնելիս կաշկանդված կլինեն. «Չեմ ցանկանում, որ կրակն ընկածի կարգավիճակում հայտնվենք»,- ասաց Արզումանյանը:

Ի դեպ, երբ հանձնաժողովի անդամները ներկայացնում էին իրենց դիրքորոշումները, տիկին Փոստանջյանը այդ գրքույկները բաժանեց ներկաներին:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւս կողմ էր քննարկումը փակ անցկացնելուն, քանի որ արտաքին քաղաքականությունը նրբություններ է  պարունակում:

ՀՀԿ պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը  եւս համամիտ էր Սամվել Ֆարմանյանի հետ: «Եթե դռնբաց անցկացվի նիստը, ապա սրանից ավելի լավ նվեր  Թուրքիայի նախագահ Էրդողանին մենք չենք անի: Դռնբաց անցկացնելով նիստը եւ Սեւրի դաշնագիրը քննարկելով` մենք Թուրքիային ցույց կտանք, որ կողմ ենք պատմական հարցի  (նկատի ունի Հայոց ցեղասպանության խնդիրը-խմբ.) համար հանձնաժողով ստեղծելուն եւ տեղավորվում ենք  թուրքերի սցենարում»,- հիմնավորեց Գեղամյանը:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի կարծիքով էլ էական չէ`  Փոստանջյանի նախագիծը բաց թե փակ կքննարկվի:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով էլ ընդհանրապես պետք է  քննարկում չանել, քանի որ որքանով ինքը հիշում է, այս հարցը մի անգամ քննարկվել է եւ որոշվել` ընդհանրապես այս հարցը չդնել քվեարկության: «Ես հարգում եմ տիկին Փոստանջյանին, բայց համաձայն չեմ այս նախագծի հետ»,- ասաց Մարուքյանը:

Ի պատասխան Փոստանջյանը հիշեցրեց` նախագիծը երբեք չի քննարկվել, ապա Մարուքյանի դիրքորոշումը համարեց արհամարհանք: «Ես ձեզ չեմ համարում, այլ  արհարմարում եմ ձեր նախագիծը»,- հստակեցրեց Մարուքյանը, ապա ասաց`  բոյկոտում է նախագծի քննարկումը:

«Լավ եք անում, արհամարհե՛ք»,- հակադարձեց  «Ժառանգության» պատգամավորոևւհին:

Ալեքսանդր Արզումանյանը եւս միացավ  Մարուքյանին, քանի որ Զարուհի Փոստանջյանը խեղաթյուրեց «թուրք երեխաներին սպանելու» իր խոսքը: «Ես հայտարարում եմ, որ  ես պակաս հայրենասեր եմ, քանի որ չեմ պահանջում Թուրքիայի կեսը, ի տարբերություն Զարուհու Փոստանջյանից»,- հեգնանքով ու զայրույթով  եզրափակեց Արզումանյանը:

Ի վերջո, ձայների մեծամասնությամբ նախագիծը քննարկվեց դռփակ:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում