ԶԱՔԱՐՅԱՆ` ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ. «ԵՏՄ-Ի ԾԱԽՍԵՐԸ ԿՐՃԱՏԵԼԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ»
Արխիվ 12-16ԶԱՔԱՐՅԱՆ` ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ. «ԵՏՄ-Ի ԾԱԽՍԵՐԸ ԿՐՃԱՏԵԼԸ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՉԷ»
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ամփոփումը:
Հանձնաժողովի անդամ, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգի հարցերը քննարկելը առաջարկեց այնպես անել, որպեսզի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ներկա լինի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումներին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանն ասաց, որ հաճախ Նալբանդյանը արտերկրյա այցեր է ունենում: «Այս անգամ նա Մերձավոր Արեւելքում էր»,- ասաց պրն Թորոսյանը:
Այդ պահին, երբ Թորոսյանը պարզաբանում էր ներկայացնում, ներս մտավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Արտակ Զաքարյանը մի պահ կարծես չճանաչեց պատգամավորին, ապա ասաց. «Տիկին Փոստանջյան, այնքան եք փոխվել, չճանաչեցի»:
Մինչ օրակարգին անցնելը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մի քանի րոպե ուշացած անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանին հարցրեց` նա որեւէ առաջարկ ունի՞ բյուջեի հետ կապված, թե ոչ: «Դե եթե չենք կարողանում առաջարկել, ինչ առաջարկեմ»,- կարծես հուսահատ ասաց Մարուքյանը:
«Ինչո՞ւ չեք կարողանում, առաջարկեք»,- հորդորեց հանձնաժողովի նախագահը:
Մարուքյանի խոսքով` արդեն երեք տարի է, որ նախ բյուջետային ծախսերն են հաշվարկում, ապա նոր ֆինանսական միջոցներ հավաքագրում, մինչդեռ հիմա հակառակն է:
Հաջորդ առաջարկը Էդմոն Մարուքյանի վերաբերում էր բյուջեից ԵՏՄ-ի ծախսերը կրճատելուն, քանի որ ԵՏՄ-ն մնալու է թղթի վրա:
Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ ԵՏՄ-ի հետ կապված ծախսերը կրճատելն արդարացված չէ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

