ԴԵՐԱՍԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ. ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՇԽԱՐՀ, ԱՐԵՎԻ՛Կ
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՅՐԻԿ Է ԴԱՐՁԵԼ. ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՇԽԱՐՀ, ԱՐԵՎԻ՛Կ
Ամիսներ առաջ` կանանց միամսյակի առթիվ, «Իրավունքի» հետ զրույցում դերասան, հաղորդավար ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, շնորհավորելով կանանց, նշել էր. «Այս տարի առանձնահատուկ նվեր կինս է ինձ համար անում` բալիկի ենք սպասում, դա ամենամեծ նվերն է երկուսիս համար»: Եվ այսօր գիշերը` ժամը 01:30-ին, Էրեբունի բժշկական կենտրոնում սպասված նվերը լույս
աշխարհ եկավ: Ծնվել է երջանկությունից փայլող հայրիկի արքայադուստրը` ԱՐԵՎԻԿԸ: Ի դեպ, բարի լուրը ֆեյսբուքյան հայությանը առաջինը հաղորդեց կոմպոզիտոր, նկարիչ, դիզայներ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` շեշտելով. «Արեւիկը ծնվեց. 2 կգ 800 գրամ, հասակը` 50 սմ»: Նշենք, որ փոքրիկը Ս. Առուստամյանի երկրորդ զավակն է: Իսկ երջանիկ հայրիկի առաջնեկը` ՀԱՅԿ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ, արդեն դպրոցական է:
Այնպես որ, միանալով մի քանի տասնյակ շնորհավորանքներին`աչքալուսանք տանք Առուստամյանների ընտանիքին եւ մաղթենք փոքրիկ Արեւիկին անհոգ մանկություն ու բախտավոր կյանք` իր ծնողների եւ գերազանցիկ եղբոր հետ միասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

