«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՍՊԱՆԴ»
Արխիվ 12-16«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽԱՂԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԴԵՄՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՍՊԱՆԴ»
«Մարդկությունն անհավանական շատացել է, եւ ինչքան ժամանակակից աշխարհը զարգանում է, այնքան ավելի շատ է մարդկությունը շատանում: Եվ մշտապես խնդիր է եղել մարդկության տեղավորումը աշխարհում, ուստի` գերխնդիր է դարձել մարդկության քչացման հարցը: Այս առումով Արեւմուտքն այլեւս չի ուզում, որ բնակչությունն ավելանա եւ դրա համար էլ գենդերային խաղերով, յուվենալ արդարադատություն կոչվածով իրականացնում է դեմոգրաֆիական սպանդ», - «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Համառուսաստանյան ծնողական դիմադրություն» հկ ղեկավար ՄԱՐԻԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ, ապա ընդգծեց. «Եվ նրանք այնքան են հեռու գնացել, որ Կովկաս են հասել, այսինքն` առավել ավանդապաշտ հանրության շրջանակներ, ինչն ավելի ապշեցնող է: Բայց ինչո՞ւ մենք պետք է ընդունենք Արեւմուտքի պահանջը կամ ակնարկները ծնելիության կրճատման մասին, երբ մեզ մոտ մարդկային ռեսուրսների լճացում բոլորովին էլ չկա»: Լինելով` ո՛չ վատատես, ո՛չ էլ լավատես` հաշվի առնելով այս ամենը` տիկին Մամիկոնյանը վստահեցնում է, որ եթե պայքարել այս գաղափարի դեմ, ապա միանշանակ հաջողության կհասնենք ու կհաղթենք. «Չէ՞ որ երբ մեր դեմ դուրս էր եկել հիտլերյան բանակը եւ Եվրոպան պառկել էր նրա ոտքերի տակ, Սովետական ժողովուրդը դուրս եկավ իր հայրենիքը պաշտպանելու եւ ֆաշիզմը վերացավ: Այսօր պրակտիկորեն նույնն է կատարվում եւ սա էլ յուվենալ ֆաշիզմ է, որը հարձակում է ընտանիքի դեմ, ավելին` սա ցեղասպանություն է մարդկության դեմ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» ուրբաթ օրվա համարում:

