«ԳՅՈՒՄՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
Արխիվ 12-16«ԳՅՈՒՄՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ
ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
«Քաղաքաշինության նախարարությունում էդպիսի օրակարգ չի եղել, որ ԲՈՒՀ-երի մի մասը տեղափոխվեն Գյումրի»,- անդրադառնալով ճարտարապետ Մուշեղյանի այն հայտարարությանը,թե Քաղաքաշինության նախարարությունում նախագիծ է քննարկվում, ըստ որի` Երեւանում գործող որոշ ԲՈՒՀ-եր պետք է տեղափոխվեն Գյումրի, մեզ հետ զրույցում ասաց նախարարը՝ ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Նրա խոսքով.
Մեր օրակարգում եղել է հետեւյալ ձեւակերպումը, որ նախարարությունն սկսում է քննարկումների շարք, որպեսզի մինչեւ այս տարվա վերջ աղետից տուժած բնակիչներն ստանան վերջնական փոխհատուցումները,եւ մենք արդեն կսկսենք մտածել Գյումրու զարգացման ծրագրերի
մասին՝ այսպիսով փակենք «աղետի գոտու» էջը: Սա էր մեր մոտեցումը եւ խնդրել ենք տարբեր մարդկանց՝ իրենց առաջարկները ներկայացնել եւ մտածել այդ ուղղությամբ: Բայց քանի որ պարոն Մուշեղյանը գյումրեցի է, եւ դա իր առաջարկներից մեկն էր, նա դրա մասին
հապճեպ հայտարարեց: Բայց,կրկնում եմ, որ դա ընդամենն առաջարկ էր, եւ մեր օրակարգում այդպիսի խնդիր դրված չէ. մենք պարզապես լսում եւ ուսումնասիրում ենք բոլոր առաջարկները: Այ, երբ առաջարկները կլինեն խոր ուսումնասիրված, կշռադատված, այդ ժամանակ կարելի է խոսել դրա մասին,բայց որ Գյումրին պետք է առաջնահերթ ուշադրության կենտրոնում լինի,դրանում ոչ ոք չի կասկածում եւ
կառավարությունն էլ գիտակցաբար է գնում այն բանին, որ լրացուցիչ խթաններ լինեն Գյումրու զարգացման համար: Ես էլ, որպես ճարտարապետ, առավել եւս կարեւորում եմ, որովհետեւ Գյումրին շատ հետաքրքիր քաղաք է եւ քաղաքաշին ական լուրջ միջավայր ունի, հուշարձաններ ունի եւ կարող է դառնալ տուրիստական զարգացման կենտրոն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

