«ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՆԵՐՍԻՑ»
Արխիվ 12-16«ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՊԱՅԹՅՈՒՆ Է ՆԵՐՍԻՑ»
«Կես տարի առաջ, կարծես, քիչ էր մնում, որ «գենդերային» օրենք ընդունվեր Հայաստանում, եւ այսօր էլ նորից աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ, որը, ըստ իս, սարսափելի է եւ անընդունելի: Դա լրիվ անհասկանալի է, թե ինչպես կարող է նման բան լինել Հայաստանում, որովհետեւ դա ապտակ է հայկական ընտանիքներին, ընտանեկան դերերին: Չէ որ Հայաստանում տղամարդիկ բավական առնական են եւ սովոր են պաշտպանել իրենց հավատքը,ազգային ավանդույթները, ընտանիքները եւ հայրենիքը»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Համառուսաստանյան ծնողական դիմադրություն» հկ ղեկավար ՄԱՐԻԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ եւ հավելեց.
-Դրա համար այս ամբողջ խաղերը գենդերի շուրջ առաջին հերթին հարվածում են ազգային պատկերացումներին: Դա չի կարող բերել ոչինչի, եթե ոչ ընտանիքների կործանման, հետեւաբար` նաեւ երկրի:Վստահ եմ, որ դրա համար էլ հենց արվում են գենդերային խաղերը` եվրոպական շրջանակներում: Բայց այն, որ դա տարածվել է նույնիսկ Կովկասում,այսինքն` առավել ավանդական շերտերում, ուղղակի ապշեցնող է: Սա չարիք է` կազմակերպված ինչ-որ ուժերի կողմից, սա պարզապես պայթյուն է ներսից: Կարծում եմ` մարդիկ չեն հասկանում` ինչի մասին է խոսքը, որպեսզի նման երեւույթների դեմ դուրս գան հակապայքարի: Իսկ պայքարը պետք է տանել լուսավորելու ճանապարհով,որովհետեւ երբ մարդիկ հասկանան` ինչի մասին է դա, ամենայն հավանականությամբ, այդպիսի օրենքներ այլեւս չեն դրվի օրենսդիրների առջեւ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա համարում:

