«ՂԱՐԱԲԱՂԸ Ո՛Չ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, Ո՛Չ ԱՄՆ-Ի ԵՎ Ո՛Չ ԷԼ ԵՄ-Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ»

Արխիվ 12-16

«ՂԱՐԱԲԱՂԸ Ո՛Չ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, Ո՛Չ ԱՄՆ-Ի
ԵՎ Ո՛Չ ԷԼ ԵՄ-Ի ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ»


Հայաստանում գտնվող քաղաքագետ, ՌԴ Ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ ԱՆԴՐԵՅ ԱՐԵՇԵՎԻ հետ մեր զրույցը սկսվեց Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների համար «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի իրական արդյունքների մասին հարցով.

 

«ԱՐԵՎԵԼՅԱՆ
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ»,
ԵԹԵ ՈՉ ՀՈԳԵՎԱՐՔԻ, ԱՊԱ ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է»

–Ըստ իս, գագաթնաժողովը ցույց տվեց «Արեւելյան գործընկերության» բուն նախագծի եթե ոչ հոգեվարքային, ապա առնվազն ճգնաժամային վիճակը: Դիտորդները ու նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փաստացի խոստովանեցին, որ գագաթնաժողովը ետխորհրդային երկրների` ԵՄ լիարժեք անդամության ճանապարհային քարտեզ չէ: Հենց դա հանգեցրեց մասնակիցների հիասթափությանը, որն արտահայտվեց տարբեր կերպ տարբեր մասնակիցների պարագայում եւ հանգեցրեց տարբեր հետեւանքների:
Օրինակ, Հայաստանն, ըստ իս, գլխանց ավելի քիչ ակնկալիքներ ուներ: Հայաստանում առկա էր անսասան համոզվածություն, որ ԵՄ-ի հետ համագործակցությունը երկրի բազմավեկտոր արտաքին քաղաքականության ընդամենը ուղղություններից մեկն է: Հիմնական ուղղությունը ռուսականն է, եւ այդ մասին հստակ հայտարարեց Սերժ Սարգսյանը, երբ 2013-ի սեպտեմբերին հռչակեց ռազմավարական ուղեգիծ դեպի ԵՏՄ անդամակցություն: Իսկ այլ երկրներ, նախեւառաջ` Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, գլխանց ունեին չափազանցված ակնկալիքներ «Արեւելյան գործընկերությունից»:
Նախագիծը սկզբում չառաջացրեց Ռուսաստանի սուր մերժողական արձագանք, սակայն ժամանակի ընթացքում հարցեր կուտակվեցին: Նախեւառաջ դա կապված է այն բանի հետ, որ նախագիծը նախատեսում էր Ռուսաստանին տնտեսապես կտրել իր մերձավորագույն հարեւաններից, եւ դա զգալի չափով հաջողվեց: Իսկ դա հարուցում է Ռուսաստանի համար լուրջ մարտահրավերներ, որոնք նա այժմ հաղթահարում է, բայց էական դժվարություններով: Ռուսաստանը ներկայացրել էր իր նկատառումները, սակայն Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, այնուամենայնիվ, ստորագրեցին եվրաասոցացման համաձայնագիրը: Մոլդովան ստացավ ԵՄ-ի հետ առանց վիզաների ռեժիմ, Վրաստանն ու Ուկրաինան տեսանելի ապագայում այդպիսի ռեժիմ չեն ստանա... Ի դեպ, եթե չեմ սխալվում «Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթնաժողովը նախատեսված է 2017-ին, եւ կարող եմ ենթադրել, որ մինչ այդ, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի եվրոպական ապագայի հարցում ոչ մի լուրջ ճեղքում չի լինի:

«ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱԿՏԻՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ ՊԱՐԶ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ»

–Գագաթնաժողովից անմիջապես հետո ակտիվացան ղարաբաղյան հարցի քննարկումները, այդ թվում` ռուսների նախաձեռնությամբ: Միաժամանակ Ադրբեջանը սկսեց առեւտուր` միգուցե մտնենք ԵՏՄ, եթե... Արդյո՞ք կարդարանան Ադրբեջանի ակնկալիքները` ԵՏՄ մտնելու դիմաց ռուսների ձեռքով նվեր ստանալու Ղարաբաղը:
– Ադրբեջանն այդպիսի մարտավարություն կիրառում է վաղուց, եւ ոչ միայն Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցելու տեսական հարցադրման առումով: Հիշեցնեմ 1990-ականները, նաեւ` 2000-ականների սկիզբը, երբ Ադրբեջանն ուներ մեծ ակնկալիքներ, որ հստակ ամերիկամետ ուղեգծի միջոցով սկուտեղի վրա կստանան Ղարաբաղը: Նմանօրինակ, բայց ոչ այդան վառ ակնկալիքներ Ադրբեջանն ուներ եւ ԵՄ-ից: Սակայն Ղարաբաղի հարցն այն հարցը չէ, որ կարող է լինել սակարկության առարկա` որեւէ ինտեգրացիոն նախագծի շրջանակներում: Առկա է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը ո՛չ Ռուսաստանի, ո՛չ ԱՄՆ-ի եւ ո՛չ էլ ԵՄ-ի սեփականությունը չէ: Եվ մենք բոլորս շատ լավ հիշում ենք ղարաբաղյան պատերազմի պատմությունը... Հետեւաբար, Ադրբեջանի այդպիսի ակնկալիքներ կարող են զուտ տեսականորեն գոյություն ունենալ, սակայն իրականում կան ավելի առարկայական գործոններ, որոնք արգելակում են Ադրբեջանի մասնակցությունը ինտեգրացիոն նախագծին: Օրինակ` թեկուզ նավթի եւ գազի խողովակները, որ Ադրբեջանից Վրաստանի տարածքով ձգվում են դեպի Թուրքիա եւ այնուհետ` Եվրոպա: Կամ թեկուզ համատեղ նախագծերը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ... Ինչ վերաբերում է Ադրբեջանի` ԵՏՄ-ին անդամակցելու հեռանկարներին, ապա առաջիկայում նման հեռանկար չեմ տեսնում, թեեւ ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները զարգանում են:
– Ըստ Ձեզ, հայ-ադրբեջանական շփման գծում առաջիկայում լարվածության աճի՞, թե նվազման միտումը կգերիշխի:
– Առկա է ցավալի իրողություն, որ վերջին տարիներին լարվածությունն աճում է: Դա երեւում է թեկուզ ՀՀ եւ ԼՂ պաշպանության նախարարությունների հաղորդագրություններից: Հայկական ռազմական գերատեսչությունները կորուստները չեն թաքցնում: Նույն բանը կարելի է ասել եւ ադրբեջանական կողմի կորուստների փորձագիտական գնահատականներրի վերաբերյալ` կորուստներն աճում են:
Այնուամենայնիվ, առաջիկա 2 տարիներին այնքան էլ բարձր չէ լայնածավալ պատերազմի ռիսկը: Առկա է ուժերի բալանս, թեեւ ադրբեջանական կողմն ունի քանակական առավելություն, սակայն հայկական կողմը դա լրացնում է ավելի լավ մարտունակությամբ, հայկական զորքերի ակտիվ ինքնապաշտպանության մարտավարության պտուղները պարզ երեւում են... Այնուամենայնիվ, ձեր սահմաններից ոչ հեռու ոչնչացվում են առնվազն երկու պետություն` Իրաքը եւ Սիրիան, եւ Մերձավոր Արեւելքի ահաբեկիչների ու Կովկասի ծայրահեղականների սերտ կապերը նոր չէ, որ լրջորեն մտահոգում են Ռուսաստանին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
(Շարունակելի)

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում