ՆԱՀԱՆՋ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ

Արխիվ 12-16

ՆԱՀԱՆՋ ԱՌԱՆՑ ԵՐԳԻ

Վերլուծաբանները հակված էին այն կարծիքին, որ ներքաղաքական կյանքը վերաաշխուժանալու է աշնանը: Սակայն ինչպես ցույց է տալիս ընդդիմադիր դաշտի բավականին թույլիկ արձագաքը` էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված, նրանք այն աստիճան են մտել քնած դշխուհու դերի մեջ, որ միգուցե աշնանն էլ չզարթնեն: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը միայն 2 գործոն է տեսնում, որ միգուցե կվերաաշխուժացնեն ներքաղաքական կյանքը: Մեկը` սահմանադրական բարեփոխումների սպասվելիք աշնանային քննարկումները, մյուսը` այն փաստի  զորությունը, որ ԱԺ ընտրությունները յոթ սարի ետեւում չեն:

 

 

ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԿ ԶԻՆԱՆՈՑԸ
Սակայն փաստերը որոշ դեպքերում անզոր են լինում: ԱԺ ընտրություններին գնալու համար գոնե որոշակի քաղաքական կապիտալի պաշար է պետք: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, ապա հանրությունը դրա հետ գլուխ դնող չէ ճիշտ այնպես, ինչպես չինական այբուբենի պարագայում: Ուստի հանրությանը մնում է սահմանադրական բարեփոխումների հարցում առաջնորդվել հավատալ-չհավատալու սկզբունքով: Եթե քաղաքական գործչին լավ են վերաբերվում, ապա սահմանադրության մասին նրա ասածներից բան չհասկանալով հանդերձ, կհետեւեն նրա կարծիքին` արդյոք քըխ է, թե պուպուշ այդ բարեփոխումը: Իսկ եթե գործչին չեն համակրում, երեւի ամեն ինչ կընկալեն նրա ասածին հակառակ:
Սակայն վերադառնանք քաղաքական կապիտալի հարցին: ՀԱԿ-ը` առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանով հանդերձ, այլեւս սպառված է ամբողջովին եւ ենթակա է դուրսգրման: Ակնհայտից էլ ակնհայտ է, որ քաղաքական անհաջողակների այդ հավաքածուն հաջորդ խորհրդարանում չի լինելու: «Ժառանգությունը» առանձնապես ավելի լավ վիճակում չէ, ու, երեւի թե, չեղած տեղից այդ կուսակցությունից կմնա միայն Րաֆֆին, որին նույն ամերիկացիներն ընտրություններից առաջ կկցմցեն ինչ-որ գործիչների հետ եւ մի կերպ կանցկացնեն 5 տոկոսանոց շեմից, որպեսզի ստանան մի քանի պատգամավոր, որոնք գոնե պայմանականորեն կարող են համարվել արեւմտամետ:
Աշխարհաքաղաքական սկզբունքով դաշտի բաժանումը սկզբում թեեւ հատկապես կուլիսներում աշխույժ էր, սակայն գործընթացը, կարծես թե, այդպես էլ մարեց: Ու Ռիգայի ձախողակ գագաթնաժողովից հետո ասպարեզում մնացին միայն հաստիքային եվրոպամետները, այսինքն` այն մարդիկ, ովքեր Եվրոպան սիրելու համար փող են ստանում: Դե ստացածի դիմաց ինչ-որ բաներ կասեն, կզբաղեցնեն հեռուստաեթերային ժամանակ եւ համացանցային ծավալի գիգաբայթեր, սակայն նրանց ասելիքը ո՞վ է ռեալ բանի տեղ դնելու:
Հիմա ովքեր քչից-շատից կարող են պատրաստ լինել ԱԺ ընտրություններին: Նախեւառաջ` դաշնակներն իրենց մշտական ընտրողներով, ու թերեւս այդ ընտրողներին մոբիլիզացնելու համար է, որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ միջոցառումներ են անցկացնում այս կամ այն ոլորտում: Օրինակ, վերջին անգամ նրանք որոշեցին աղանդների դեմ պայքարել:

ԲՀԿ-ն ընդդիմադիրներից, թերեւս, ամենաշատ քվեն տանողը կլինի: Դե, ՕԵԿ-ը, չնայած ամեն ինչին, ինչ-որ ռեսուրս ունի, այդ թվում եւ սեփական հեռուստաընկերություն, ինչը շատ կարեւոր ռեսուրս է: Իսկ մնացյալը... Միգուցե Նիկոլ Փաշինյանին հաջողվի` ցցելով երբեւէ պաշտոն չզբաղեցնելու իր իմիջը, մյուս կողմից համադրելով ֆանտաստիկ խոստումները քաղաքական զգուշավորության հետ, հասնել խորհրդարան: Բայց չի բացառվում նաեւ խայտառակ տապալումը: Դե, իսկ «Հիմնադիր խորհրդարանի» ծայրահեղականների խայտառակ տապալումն արդեն, ինչպես կասեր Օստապ Բենդերը, բժշկական փաստ է:

ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐԻ
ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆՑ

Ինչպես ցույց տվեց փորձը, իշխանափոխության գաղափարով ընդդիմությունն այլեւս ոչինչ ձեռք բերել չի կարող: Ժողովուրդն արդեն ալերգիա ունի այդ բառից, քանզի սեփական մաշկի վրա համոզվել է, որ դա սուտ խոստումների հոմանիշ է: Համ էլ մի տեսակ շատ պրիմիտիվ է նայվում` դուք իջեք աթոռներից, մենք նստենք: Ու հարկ է նշել, որ այդ գաղափարի երկար եւ մաշեցնող շահագործումը օբյեկտիվորեն նպաստել է արտագաղթին, քանզի, եթե մարդիկ ոգեւորվում են, իսկ հետո դառնորեն հիասթափվում, աճում է ոտքերով քվեարկելու հավանականությունը:
Եվ այսպես, եղած կամ չեղած ընդդիմությանը, երեւի թե, ընտրաքվեների ընդամենը 30 տոկոսը հասնի իր հանրագումարով: Դա ոչ թե այն պատճառով, որ հանկարծ բողոքավոր ընտրողները ջերմ սիրով կլցվեն առ իշխող կուսակցություն, այլ քանի որ ընդդիմադիր դաշտում չեն տեսնի նրան, ում կարելի է վստահել սեփական բողոքավոր բաղձանքները: Այսինքն` մեծամասամբ բողոքավորները չեն էլ մասնակցի ընտրություններին, կսահմանափակվեն խոհանոցային քննադատություններով եւ բակերի զրուցարանների քաղաքագիտությամբ:
Իսկ իշխող կուսակցությունը, բնականաբար, ունի իրեն քվե տվողների բավականին ստվար զանգված, որն անայման գալու է քվեարկության: Ինչ վերաբերում է չեզոք եւ անտարբեր քաղաքացիներին, ապա նրանց զգալի մասը մոբիլիզացվելու է վարչական ռեսուրսի կիրառմամբ վաղուց արդեն հայտնի տեխնոլոգիաներով: Միգուցե, այդ եղանակով անգամ բողոքավորների մի մասը գնա իշխող կուսակցությանը քվե տալու, քանզի քիչ չեն նրանք, ովքեր սեփական քվեն ընդամենը էժան ապրանք են համարում:
Ուստի, թույլ տվեք կանխատեսում անել: Աշնանը կլինի ոչ թե ակտիվություն, այլ ակտիվության իմիտացիա: Իսկ ՀՀԿ-ն 2017-ին կունենա քվեների` 70 տոկոսին մոտեցող ցուցանիշ: Եթե իհարկե այս ոչ լրիվ երկու տարվա ընթացքում ֆորսմաժորային իրավիճակ հանկարծ չստեղծվի:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում