ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (տեսանյութ)

Արխիվ 12-16

ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԼՈՒԾՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (տեսանյութ)


Բազմաթիվ հրապարակումներից, արձագանքներից հետո Ե. Կողբացի 42 հասցեում գտնվող մեծատաղանդ երգչուհի Լուսինե Զաքարյանի ու նրա ամուսնու` ԵՊՀ լուսահոգի դասախոս, արվեստաբան Խորեն Պալյանի բնակարանի հարցը, 3 տարի անց էլ մնում է անլուծելի եւ կամաց-կամաց մոռացության մատնվում: Իսկ բնակարանը եւ խոնավությունից բորբոսի մեջ կորած իրերը փրկելու լավագույն տարբերակը բնակարանը թանգարանի վերածելն է, ինչն էլ հնարավոր է իրականացնել միայն ժառանգների թույլտվությամբ: Հայտնի է, որ լուսահոգի ամուսիններն իրենց սեփական ժառանգները չունեն, այսօր ժառանգորդ են համարվում Խ. Պալյանի եղբոր որդիները, ովքեր բնակվում են ԱՄՆ-ում, եւ նրանց առանձնապես չեն հուզում բնակարանն ու իրերը: Համենայնդեպս, երկար ժամանակ ժառանգների ու ՀՀ մշակույթի նախարարության միջեւ կապն անհնար էր դարձել:

«Իրավունքը» նույնպես բազմիցս փորձել է կապ հաստատել ամերիկաբնակ ժառանգների հետ, սակայն` ապարդյուն, վերջիններս կտրականապես չէին պատասխանում հայաստանյան զանգերին:

Բայց, ինչպես ասում են, պարզվում է` ամեն ինչ այդքան էլ անհույս չէ: Երեք տարվա պայքարից հետո ՀՀ մշակույթի նախարարությանը հաջողվել է երկխոսության մեջ մտնել Խ. Պալյանի հարազատների հետ: «Պարբերաբար շփվում ենք հարազատների հետ, վերջերս կապ հաստատեցինք, մի քանի ամիս առաջ զրուցեցինք հարազատների հետ, ասացին, որ ընտանիքում խնդիրը լուծում են եւ խոստացան, որ մինչեւ այս տարվա սեպտեմբեր արդեն որոշակի առաջարկով հանդես կգան պետության առջեւ: Կարեւորն այն է, որ երկխոսությունը մեզ մոտ արդեն դինամիկ ընթանում է, անընդհատ կապի մեջ ենք, եւ իրենք իրենց ներքին հարցերը լուծելուց հետո արդեն իրավիճակը կփոխանցեն պետությանը»,- «Իրավունքին» ասաց ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում