«ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՄՈՒԼԸ ՃՇՏԻ ԵՎ ՍՏԻ, ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ԵՎ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ԱԲՍՈՒՐԴ-ԲԱԼԱՆՍՆ Է»

Արխիվ 12-16

«ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՄԱՄՈՒԼԸ ՃՇՏԻ ԵՎ ՍՏԻ, ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ԵՎ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ԱԲՍՈՒՐԴ-ԲԱԼԱՆՍՆ Է»

 

Մայիսի 31-ին Մոսկվայում տեղի ունեցավ ԼՂՀ Նախագահի օգնական, արցախյան պատերազմի մասնակից, գրող ԱՇՈՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ «Ղարաբաղյան օրագիր» ռուսերեն գրքի շնորհանդեսը, որին ներկա էին գրքի հեղինակը, տպագրության նախաձեռնողները, քաղաքական ու հասարակական մի շարք կազմակերպությունների անդամներ, հայ եւ ռուս մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պարզապես հեղինակի ստեղծագործական ժառանգությանը հետեւող ընթերցասերներ: Այս մասին «Իրավունքին» տեղեկացրեց ՌԴ-ում հայտնի «ARM TV» հեռուստաընկերության հայկական լուրերի գլխավոր խմբագիր, ԵԿՄ ռուսաստանյան երիտասարդական թեւի ղեկավար, ինչպես նաեւ «New GP» փրոդաքշնի ներկայացուցիչ մոսկվաբնակ ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ ու հավելեց. «Գրքում հեղինակը հավաքագրել է 1992-1994 թթ. Հայ-ադրբեջանական պատերազմին եւ հետպատերազմական շրջանին վերաբերող փաստերով հիմնավորված նյութեր` հուշեր, նամակներ, տպավորություներ ու մի շարք հոդվածներ, որոնց օգնությամբ սիրո, ընկերության, արյան եւ կրակի միջոցով խաղաղության հաստատման ճիգերի եւ այլ մարդկային բարձր արժեքների թեմաներին է հպվում եւ ընթերցողին հնարավորություն տալիս ոչ միայն վերապրել անցած տարիներին տեղի ունեցած ահարկու դեպքերը, այլեւ սթափ գնահատական տալ իրավիճակի դինամիկ զարգացումներին»: Իր տեսակով եզակի այս փաստագրական գիրքը լույս է տեսել ՌԴ-ում հրապարակվող «Ժամ» ամսագրի գլխավոր խմագիր ԱՆՆԱ ԳԻՎԱՐԳԻԶՅԱՆԻ նախաձեռնությամբ: Աննայի խոսքով` «Ժամն» ու ժամանակակից ստեղծագործող անհատը պատասխանատու է գալիք սերունդների առաջ իր թողած գրական ժառանգությամբ եւ այդ է պատճառը, որ իրենց ամսագիրը հանձն առավ այս գրքի տպագրությանը, քանզի. «Աշոտն այս դեպքում ոչ թե, պարզապես, պատերազմի ականատես է, այլեւ մասնակից (հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում ծանր վիրավորվել է) եւ լրագրող, որը պաշտպանված չէ ո՛չ ճակատից, ո՛չ թիկունքից, քանի որ պատերազմական շրջանի մամուլը ճշտի եւ ստի, թույլատրելիի եւ անթույլատրելիի աբսուրդ-բալանսն է, իսկ հետպատերազմական հայացքը` այս դեպքում հավաքագրած փաստագրական նյութերի օգնությամբ՝ տեղի ունեցածի օբյեկտիվ արձագանքն ու անաչառ գնահատականը»: Իսկ ըստ հեղինակի, գիրքը մեծ դաստիարակչական բնույթ է կրում նոր սերնդի համար, քանի որ նրանում ցույց է տրվում պատերազմի թոհուբոհով անցած ու հայրենիքն ազատագրած հայի-արցախցու անցած ուղին, որն այսօր էլ քարից հաց է քամում ու ամուր կառչած մնում հայրենի հողին` այն անսասան պահելու հավերժ ուխտով:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում