ԻՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԻ, ՀՆԴԿԱՍՏԱՆԻ, ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՏ ԵՏՄ-Ի ԿԱՊԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԿՏԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԻՐԱՆԻ, ՀՆԴԿԱՍՏԱՆԻ, ԵԳԻՊՏՈՍԻ ՀԵՏ ԵՏՄ-Ի ԿԱՊԵՐԸ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հերթական անգամ տապալվեց, բայց արդեն՝ բառիս բուն իմաստով ու շատ ցավոտ: Այսպես՝ Ժնեւում հեծանվով զբոսնող 71-ամյա պետքարտուղարն այնքան անհաջող ընկավ դրա վրայից, որ կոտրեց ոտքը՝ աջ ազդրոսկրը: Արդյունքում՝ չեղյալ համարելով Մադրիդ ու Փարիզ նախատեսված այցերը՝ Քերին ստիպված էր վերադառնալ տուն:

 

 

ԵՏՄ-Ի ՀԱՐԱՎԱՅԻՆ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Չնայած՝ ամերիկյան պետքարտությունն այս նույն օրերին ավելի ծանր տապալում ունեցավ: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ դեռ պետքարտուղարը ներկայումս ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին հավակնող Հիլարի Քլինթոնն էր, նա հայտարարեց, որ իրենց քաղաքականության անկյունաքարերից է դարձել հետխորհրդային տարածաշրջանում ամեն մի ինտեգրացիոն կառույցի ստեղծման կանխումը: Խոսքն առաջին հերթին այդ ժամանակ դեռ նախագծային փուլում գտնվող Եվրասիական միության մասին էր: Ժամանակը ցույց տվեց, որ տիկին Քլինթոնը ոչինչ էլ չէր չափազանցնում. Վաշինգտոնն այս ընթացքում մինչեւ իսկ ուկրաինական պատերազմի միջոցով փորձեց ԵՏՄ-ի ստեղծումը, ապա՝ դրա ծավալումը կանխել: Բայց հերիք չէ ԵՏՄ-ն ստեղծվեց, դեռ մի բան էլ այն պահին, երբ Քերին այդքան անհաջող հեծանվային զբոսանքի էր դուրս եկել, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Միության անդամ երկրների վարչապետները հաստատեցին ԵՏՄ-ի առաջին արտաքին փաստաթուղթը՝ Վիետնամի հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը: Այսպիսով՝ առաջին օրինակը կա եւ դրան միանշանակ, կհաջորդեն բազում այլ նմանատիպ պայմանագրեր: Ընդ որում, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հավաստիացնում է. «Ներկայումս մոտ 40 պետություններ արտահայտվել են բանակցելու եւ այդ կարգի համաձայնագրեր կնքելու օգտին»:
Թե ինչ ռեակցիա պետք է սպասել Նահանգներից, դեռ թողնենք մի կողմ՝ Վիետնամի թեմային մոտենալով մեկ այլ կողմից: Հայաստանում, միգուցե, այդ հեռավոր երկրի հետ կնքված նման համաձայնագիրը քիչ բան է ասում, առավել եւս, որ այդ երկրի հետ ինչ-որ առանձնակի կապեր չենք էլ ունեցել: Ուստիեւ՝ լինի մեկ, քառասուն, թե հարյուր նման համաձայնագիր, դրանք ի՞նչ են տալու Հայաստանին: Այդ 40-ից, ասենք, 30 երկրների պարագայում միգուցե ակնկալիքները, համենայնդեպս՝ այս պահին, չեն էլ երեւում ¥եթե մի կողմ թողնենք այն, որ ԵՏՄ-ի միասնական արտաքին առեւտրային մուտքերից Հայաստանն իր մասնաբաժինն ունի, այսինքն՝ որքան աշխարհագրությունը, առեւտրային մուտքերն աճեն, մեզ օգուտ է¤. առավելագույնը, որ կարելի է հուսալ, հավելյալ շուկաներ ազատ մուտքի հնարավորությունն է: Բայց դա ներկայումս Հայաստանին այնքան էլ հետաքրքիր չէ, թեկուզեւ հաշվի առնելով, որ մեր մեղմ ասած՝ համեստ արտադրական բազայի պարագայում անգամ Եվրասիական շուկաների տված հնարավորությունից դեռ երկար ժամանակ չենք կարողանալու լիարժեք օգտվել:

ակայն այդ 40 երկրներից մի քանիսը, այնուամենայնիվ, հաստատ չեն կարող Հայաստանին լրջորեն չհետաքրքրել: Օրինակ՝ վերջերս հաստատվեց, որ ակտիվ աշխատանքներ կան մեր անմիջական հարեւան Իրանի հետ: Ընդ որում՝ դա կարեւոր է ոչ միայն Իրանի հետ ազատ կապեր ունենալու հեռանկարի պատճառով, այլ նաեւ, որ Իրանի հիմքի վրա կարծես թե սկսվել է նկատվել մեզ համար շատ ավելի խոստումնալից իրավիճակի զարգացում:
Օրերս պաշտոնապես հաստատվեց, որ Իրանից զատ՝ Եգիպտոսը եւս ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հայտ է ներկայացրել: Մեկ այլ դրվագ. օրերս Հնդկաստանի  նախագահ Պրանաբ Մուքերջին հայտարարեց. «Մենք հույս ունենք արագորեն ավարտել ԵՏՄ-ի հետ համապարփակ տնտեսական համագործակցության շուրջ բանակցությունները»: Գումարած դրան, այսպես ասենք, հարավային ուղղությամբ ԵՏՄ-ի հետ համագործակցության ցանկություն են հայտնել Իսրայելը, մինչեւ իսկ նման ակնարկներ լսվել են պատերազմող Սիրիայից եւ Իրաքից: Իսկ Հայաստանը այս գլոբալ ուղղությանը ԵՏՄ-ի ամենամոտ ու մատչելի սահմանն է:

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՐԹԱ՞Կ

Այն, որ հիշատակված հարավային ուղղությամբ Ռուսաստանն ունի հատուկ ռազմավարություն, նոր բան չէ: Եվ այդ առումով, հասկանալի է, ամենեւին էլ պատահական չէ, որ ակտիվորեն առաջին պլան են մղվում հենց այն երկրների հետ ԵՏՄ-ի համագործակցության ծրագրերը, որոնց ուղղությամբ Մոսկվան ունի ռազմավարական բարձր մակարդակի առնչություններ: Եվ այստեղ մեկ նյուանս նկատենք. իհարկե՝ Ռուսաստանը դեպի Հնդկաստան եւ Եգիպտոս ելքի այլ ուղղություններ էլ ունի, թեկուզեւ՝ ծովային: Բայց այն, որ ամենանախընտրելի եւ հարմար տարբերակը, առանց չափազանցության, դարեր շարունակ համարվել է պարսկական ուղղությունը, հին ճշմարտություն է: Ու այն, որ հիմա էլ Մոսկվան ակնհայտորեն մտածում է «Պարսկաստանով՝ դեպի հեքիաթային Հնդկաստան ու Եգիպտոս դուրս գալու» հին ռազմավարության մասին, իհարկե՝ թելադրված է դարերով չփոխված աշխարհագրական օբյեկտիվ առանձնահատկություններով: Ընդ որում, այս անգամ, ի տարբերություն ԽՍՀՄ-ի, այդ ռազմավարական կապերի հիմքում դրված է ոչ թե գաղափարախոսությունը՝ «կոմունիզմի տարածումը», որը ժամանակին վանում էր իսլամը՝ կրոնը պետական քաղաքականության հիմքում դրած Իրանին, այլ շատ ավելի պրակտիկ, գործընկերների համար հասկանալի, ընդունելի, այսինքն՝ էֆեկտիվ մոտեցում՝ առեւտրատնտեսական եւ դրա պաշտպանությունն ապահովող ռազմական կապեր:
Այսպիսով՝ հաշվի առնելով նաեւ Պեկինի հետ զարգացող կապերը, տեմպով ընթանում է Ռուսաստան-Չինաստան-Հնդկաստան աշխարհաքաղաքական հայտնի եռանկյունու ձեւավորման գործընթացը, որն, ի դեպ, դեռ մեկ-երկու տարի առաջ համարվում էր ֆանտաստիկ նախագիծ: ԵՏՄ-ի հետ համագործակցության այդ ծրագրերը հուշում են, որ ակտիվ փուլում է նաեւ այդ մեծ եռանկյան կարեւորագույն՝ արեւմտյան թեւի՝ Հնդկաստան-Իրան-Ռուսաստան առանցքի ամրացման ուղղությամբ:
Հենց նման հեռանկարներն են, որ ժամանակին պետքարտուղար Քլինթոնին նույնիսկ պարտադրում էին մի կողմից՝ դեմ գնալ հետխորհրդային տարածաշրջանի ինտեգրացիային, այսինքն՝ Ռուսաստանի արտաքին ակտիվացմանը, մյուս կողմից էլ՝ տարբեր «արաբական գարուններ» սարքել, որի գագաթնակետը Իրանի նկատմամբ վերահսկողությունն էր լինելու: Չստացվեց մինչեւ վերջ, ու հիմա էլ մնում է միայն շիա-սուննիական գերսրված հակասություններով եւ տարատեսակ «իսլամական պետություններով» «ականապատված» Մերձավոր Արեւելքը պայթեցնել, որը Հնդկաստան-Իրան-Ռուսաստան առանցքի կայացումն արգելակող թերեւս միակ տարբերակն է: Եվ այդ համատարած կաշայի մեջ, եթե Մոսկվան անվերապահորեն սկսում է աջակցել Իրանի ղեկավարած շիաական համակարգին, սուննիներին է իր դեմ տրամադրում: Չաջակցելու դեպքում էլ Իրանն է տատանողական դիրքում հայտնվելու: Բանալին, թերեւս, սուննիական երբեմնի անառարկելի լիդեր, բայց մի քանի «հեղափոխություններից» հետո իր դիրքերը զգալի չափով Սաուդյան Արաբիային հանձնած Եգիպտոսն է՝ իր` դեպի ԵՏՄ հիշատակված ցուցադրական տեղաշարժով: Սակայն այս պահին տեսանելի փաստը մեկն է. Մերձավոր Արեւելքը հենց այս պահին մտել է թեժ, բայց նաեւ՝ թերեւս շատ կարճ ժամանակահատվածում հանգուցալուծում խոստացող փուլ: Թե ինչ տեսքով դա կլինի, ժամանակից առաջ չընկնենք:
Եվ ահա վերադառնալով Հայաստանին` նկատենք, որ եթե Ռուսաստանը հիշատակված ողջ հարավային ռազմավարությունը կապում է ԵՏՄ-ի հետ, ապա Իրանից դեպի Հնդկաստան ու Եգիպտոս ուղղությամբ այդ առեւտրատնտեսական ծրագրերը չեն կարող շրջանցել հարավկովկասյան տարածաշրջանը, որտեղ ԵՏՄ միակ անդամը գոնե այս պահին մեր երկիրն է: Իհարկե՝ կա նաեւ Վրաստանի գործոնը: Սակայն վրացիներին միայն եվրոպական չիրականացվող խոստումներ տալուց ու պետական հանցագործ համարվող Սահակաշվիլուն, անկասկած ոչ առանց Վաշինգտոնի «խորհրդի», Ուկրաինայում նահանգապետ նշանակելուց հետո, այս ուղղությամբ, թերեւս, առաջիկայում արմատական տեղաշարժերի պետք է սպասել: Իհարկե՝ կա նաեւ Ադրբեջանի գործոնը, որը եւս հաստատ կցանկանա իր հերթին տեր դառնալ այդ հարավային ռազմավարությունից ակնկալվող բարիքներից՝ հենց որ դրանք սկսեն ավելի առարկայական դառնալ: Ընդ որում, որպես մրցակից, մեր համեմատ Ադրբեջանի ենթակառուցվածքային դիրքերը շատ ավելի շահեկան են, եւ այստեղ Հայաստանն իր սխալների հարցում մտածելու շատ բան ունի: Բայց էլի նկատենք. ծրագրերը ԵՏՄ-ի ուղղվածությամբ են, որի անդամը Հայաստանն է, եւ ոչ Ադրբեջանը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում