Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԿԱՆԽԵԼՈՒ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ`ԿԱՆԽԵԼՈՒ
ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ.
ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Իրավունքն» այսօր արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանից պարզեց` Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի իսլամիստ ահաբեկիչների մուտքը մեր տարածաշրջան կանխելու համար: Դեսպանի խոսքով` մոտ ապագայում նրանց մուտքը մեր տարածաշրջան հնարավոր չէ, բայց կա վտանգ, որ գուցե իսլամիստները շարժվեն դեպի Կովկաս, դեպի Հայաստան:
«Իսլամիստների մուտքը Կովկաս կարող է Հյուսիսային Կովկասում գոյություն ունեցող կամ չունեցող, բայց հիմա կոնսերվացված ահաբեկչական ուժերին նորից աշխուժացնել»,- մանրամասնում է պրն Նավասարդյանը:
Պատահական չէ, որ Ռուսաստան-Իրան մերձեցումը, քանի որ, ըստ դեսպանի, հիպոթեթիք առումով վտանգված է ՌԴ-ի գոյությունը: «Եթե ԻԼԻՊ-ի դեմը չառան, դա կլինի իսկական չարիք»,- վստահ է բանախոսը:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

