ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԴԱՏԱՐԱՆ
Արխիվ 12-16ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ
ԴԱՏԱՐԱՆ
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում երեկ մեկնարկել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատական առաջին նիստը: Սակայն, նիստ դեռ չսկսված հետաձգվել է iravunk.com-ին տեղեկացրեց սույն գործով ամբաստանյալ Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
- Դատական նիստը հետաձգվեց, քանի որ գործով մեղադրյալ Արման Կատունյանի կինը՝ Նելլի Օհանյանը, վատառողջ լինելու պատճառաբանությամբ, և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը չէին ներկայացել դատարան:
Հիշեցնենք`ըստ մեղադրական եզրակացության՝ Արման Կատունյանը կնոջ` Ջեմմա Խաչատրյանի և հարեւանությամբ բնակվող` Հարություն Գրիգորյանի միջև արտաամուսնական հարաբերությունները Գրիգորյանի պահանջով պարզելու նպատակով 2014թ. հուլիսի 24-ին ժ.11:00-ի սահմաններում իր անձնական օգտագործման մեքենայով կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ: Այստեղ Կատունյանը հանդիպել է Հ. Գրիգորյանին և վերջինիս կողմից ամիսներ շարունակ, պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ապօրինի կերպով ձեռք բերած «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակով յոթ անգամ կրակել է Հարություն Գրիգորյանի վրա և սպանել նրան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

