«ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ»
Արխիվ 12-16«ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆԸ»
«Մենք հիմա Համաշխարհայի բանկի մասնագետների հետ միասին մի նոր ծրագիր ենք մշակել` չնայած դրա արդյունքը շատ շուտ չի լինի, բայց ամեն դեպքում մենք մեծ ուսումնասիրություն ենք նախաձեռնել, որպեսզի առկա խնդիրներին տանք համապարփակ լուծում: Սակայն բոլորս պետք է հասկանանք, որ ցանկացած ռեֆորմ ինչքան էլ բարձրացնի համակարգի արդյունավետությունը հնարավոր է բերի փոխադրումների թանկացմանը: Դրա համար մենք փորձում ենք առավել զգույշ լինենք, որպեսզի կարողանանք մեր հանրությանը առաջարկել ավելի արդյունավետ փոխադրումների համակարգ: Եվ, որպես առաջնահերթություն գնում ենք այդ փոխադրումների դիմաց գանձվող գումարների պահպանման կամ նվազման հնարավորություններով»,- iravunk.com-ի թղթակցի հետ զրույցում որն՞ է այսօրվա տրանսպորտի զարգացման ռազմամավարությունը, ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

