Դ.ԴԻԿՈՎՍԿԻՆ ՋԱԶԱՅԻՆ ԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՏԱՐԱՎ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼ

Արխիվ 12-16

Դ. ԴԻԿՈՎՍԿԻՆ ՋԱԶԱՅԻՆ ԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ ՏԱՐԱՎ ԴԵՊԻ ԱՆՑՅԱԼ


Մոսկվայաբնակ հայ ջազ երգչուհի  ԴԻԱՆԱ ԴԻԿՈՎՍԿԻՆ երեխաների պաշտպանության միջազգային օրը`հունիսի 1-ին  հայ հանդիսատեսի համար պատրաստել էր անակնկալ-մենահամերգ: Իր հավատարիմ հանդիսատեսին հավաքելով մեկ հարկի տակ, երգչուհին ջազային իր կատարումներով կարողացավ նրանց տանել դեպի անցյալ: Հին ու նոր երգերի շարքում, նա կատարեց նաեւ «Հեյ ջան Երեւան», «Դլե Յաման» եւ «Քամին զանա» երգերը: Յուրքանչյուր երգից հետո երգչուհին շնորհակալություն էր հայտնում հանդիսատեսին` ջերմության եւ իր կողքին լինելու համար. «Հանդիսատեսի շարքերում շատ հարազատ մարդիկ են, որոնց հետ եթե ոչ խոսքով, ապա հայացքով շփվում եմ: Նրանց հետ կարողանում ենք ջերմություն փոխանցել միմյանց: Այսօր բոլորին շնորհակալություն հայտնելու օր է, իսկ ամենամեծ շնորհակալությունը պետք է ասեմ մայրիկս, ով հանդիսատեսի շարքերում է»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Դ. Դիկովսկին եւ խոստովանեց, որ հայաստանյան բեմում ավելի շատ է հուզվում, քանի որ պատասխանատվությունն ավելի  մեծ է:

Համերգի հյուրերից էին վրաց ջազ երգիչ Կոկան, որի հետ Դիկովսկին հանդես եկավ նաեւ զուգերով: Անակնկալներն այսքանով չսահմանափակվեցին, քանի որ մեկ զուգերգ էլ երգչուհին կատարեց բարիտոն Գեորգի Բունիաթյանի հետ. «Գեորգին բարիտոն է եւ շնորհալի երգիչ: Նրա մտերիմներից մեկն առաջարկեց, որ հանդես գանք զուգերոգով: Նրա հետ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իմ մենահամերգի  ժամանակ նոււյնպես երգել եմ»,-ընդգծեց երգչուհին եւ չբացառեց, որ Գ. Բունիաթյանի հետ հետագայում եւս համագործակցեն:

Ապրելով Մոսկվայում Դիանա Դիկովսկին տարին մի քանի անգամ գալիս է Հայաստան եւ միակ ցանկությունն այն է, որ դրսում ապրող յուրաքանչյուր հայ կարողանա վերադառնալ հայրենիք. «Շուտով ես նույւնպես կմեկնեմ Մոսկվա եւ դժվարանում եմ ասել թե երբ կվերադառնամ, բայց ցանկությունս շատ մեծ է, որ այստեղ բնակվեմ եւ իմ հարազատ տանը գլուխս հանգիստ դնեմ բարձին»,-եզրափակեց երգչուհին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում