ՊՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ. «ՀԵՊԱՏԻՏ B-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ ԲԱՆԱԿ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ՊՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ. «ՀԵՊԱՏԻՏ B-ՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ
ԲԱՆԱԿ ՉԵՆ ՏԱՆՈՒՄ»
Վերջին շրջանում լրատվամիջոցները` մասնավորապես hraparak.am-ը, անդրադարձել էր հեպատիտ B-ով հիվանդներին բանակ տանելուն, որն առաջացրել է հանրության անհանգստությունը: «Իրավունքը» ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզեց` արդյոք ինչ քայլեր են ձեռնարկում ՊՆ-ն լրատվամիջոցների բարձրացրած վերոնշյալ խնդրի առնչությամբ: «Նման բան գոյություն չունի: Հատուկ ինչ-որ բան ՊՆ-ն ոչ մի բան չի ձեռնարկում ինչ-որ հետատիտ B-ի կամ C-ի դեմ: Էս պահին բանակ հեպատիտ B-ով հիվանդներին չեն տանում»,- ասաց ՊՆ մամլո խոսնակը, ապա հավելեց, որ ինքը հանրության շրջանում այս խնդրի առնչությամբ անհանգստություն չի տեսնում:
Ինչ վերաբերում է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առողջապահության թերապեւտիկ նեղ մասնագիտությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լյուդվիգ Նանիջանյանի այն մեկնաբանությանը, թե ինքը դեմ է որ հեպատիտ B-ով հիվանդներին բանակ տանելուն, Արծրուն Հովհաննիսյանն այսպես արձագանքնեց. «Դա իր իրավունքն է»:
Ի դեպ, խնդրի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար ՊՆ մամլո խոսնակը հորդորեց գրավոր հարցում ուղարկել նախարարություն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

