ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ` ԲԻԲԻՆԸ, ՓԱԽՉՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵ՞Ս Է ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ` ԲԻԲԻՆԸ, ՓԱԽՉՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Րոպեներ առաջ ավարտվեց «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հանդիպումը օրենսդիր մարմնի ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ:
Տեղեկացնենք, որ քննարկումը բավական թեժ է անցել:
Քննարկման ավարտից հետո լրագրողները շրջապատեցին Բիբինին հարցեր ուղղելու համար, սակայն վերջինս մեծ դժվարությամբ ճեղքեց լրագրողական օղակը եւ փախավ իրեն հետապնդող լրագրողներից: Ավելին` տեսանյութից պարզ է դառնում, թե ինչպես է Բիբինը ժպտում իրեն ուղղվող հարցերին ի պատասխան, երբեմն էլ` ծիծաղում:
Հ.Գ. Կծիծաղեք, բա չեք ծիծաղի պրն Բիբին մեր ժողովրդի վրա: Չէ ՞որ ձեր ապաշնորհ կառավարման պտուղները պիտի քաղի հանրությունը, իսկ, դուք, ըստ շրջանառվող լուրերի, կշարունակեք ապրել մոտ մեկ միլիոն դրամանոց բնակարանում: Ձեր թանկարժեք մեքենայի մասին էլ չենք խոսում:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

