ՌԱՖԱՅԵԼ ԲԵՆԻՏԵՍԸ 3 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ
Արխիվ 12-16
ՌԱՖԱՅԵԼ ԲԵՆԻՏԵՍԸ 3 ՏԱՐՎԱ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ «ՌԵԱԼԻ» ՀԵՏ
Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը երեք տարվա պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ, եւ Արքայական ակումբում կստանա տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ հաղորդում է AS-ը:
Բենիտեսը մարզչական կարիերան սկսել է «Ռեալի» երիտասարդական թիմում՝ 1989-ին: Գլխավորել է նաեւ «Վալյադոլիդը», «Օսասունան», «Էստրեմադուրան», «Տեներիֆեն», «Վալենսիան», «Լիվերպուլը», Միլանի «Ինտերը», «Չելսին»: Բենիտեսը «Վալենսիայի» հետ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, ՈւԵՖԱ-ի գավաթակիր, «Լիվերպուլի» հետ՝ Անգլիայի գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, «Ինտերի» հետ՝ Իտալիայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն, «Չելսիի» հետ՝ Եվրոպայի լիգայի հաղթող:
«Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում Բենիտեսի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 3-ին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

