«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆ ԱՅՆ ՕՂԱԿՆ Է, ՈՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ԿԱԶՄԱԼՈՒԾՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ» (Տեսանյութ)

Արխիվ 12-16

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆ ԱՅՆ ՕՂԱԿՆ Է, ՈՐՈՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ ԿԱԶՄԱԼՈՒԾՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ» (Տեսանյութ)


Երեկ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, գունեղ տոնակատարությամբ աչքի ընկավ Հարկադիր կատարման ծառայությունը: Կառույցի բակը լի էր հեքիաթային հերոսներով ու խորհրդավոր աճպարարով, երգ ու պարով, եւ, իհարկե, երջանիկ մանուկներով, որոնց համար ալիմենտի բռնագանձումն ու ծնողների հետ տեսակցությունների կազմակերպումն ապահովում է ծառայությունը: Ուշագրավ էր հատկապես այն, որ արդեն ավանդական դարձած միջոցառմանը այս տարի մասնակցում էին ոչ միայն Երեւանի, այլեւ գրեթե բոլոր մարզերից ժամանած մանուկներն ու իրենց ծնողները:


«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆՔ, ՈՐ ԱՅՍ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵՆ»


Այս յուրատեսակ միջոցառմանը ներկա էր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ, ով ողջունելով փոքրիկներին` նշեց. «Շնորհավորում եմ բոլորիդ` այս ամենալավ, ամենահրաշալի, ամենաերջանիկ տոնի առթիվ: Ուզում եմ, որ միշտ լավ սովորեք եւ դառնաք մեր պետության արժանի քաղաքացիներ: Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի, ինչն ապահովելը բոլորի` ընտանիքի, հասարակության, պետության խնդիրն է»: Ապա դիմեց ներկա ծնողներին. «Մենք եւ դուք պետք է ամեն ինչ անենք, որ այս երեխաները լինեն երջանիկ, ժպտերես, ունենան մեծ ապագա: Երեխաներին այնպես պետք է դաստիարակենք, որ դառնան պիտանի մարդիկ` մեր պետության ու մեր հասարակության համար: Տոնը դեռ շարունակվելու է, եւ մենք բազմաթիվ միջոցառումներ ունենք միասին անելու: Վստահ եմ, որ բավականին ուրախ ժամանակ կանցկացնենք: Այնպես որ, փորձենք բոլորս ուրախանալ երեխաների հետ ու իրենց էլ ուրախացնել»: Բարեմաղթանքներից հետո գեներալ-մայորը մինչեւ վերջ մնաց տոնակատարությանն ու շփվեց փոքրիկների հետ, որոնք շրջապատել էին նրան:


ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ` ՀԱՆՈՒՆ 3 ՀԱԶԱՐ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ


Այնուամենայնիվ, «Իրավունքին» հաջողվեց կազմակերպված միջոցառման ու օրվա խորհրդի մասին զրուցել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հետ:

- Պարոն գեներալ-մայոր, ինչպես նկատեցինք, նախորդ տարվա համեմատ այս տարի ավելի շատ մանուկներ եք ընդգրկել միջոցառմանը: Նախեւառաջ անդրադառնանք կազմակերպված տոնակատարությանը:

- Հարկադիր կատարման ծառայությունում մոտ 3 հազար երեխայի հետ աշխատանք է տարվում: Դա մեր ամենախոցելի օղակներից մեկն է, որովհետեւ երեխայի հետ հատուկ աշխատանք պետք է տարվի, եւ հոգեբանական գործիքներ կիրառվեն: Այս տարի, իսկապես, մենք հրավիրեցինք ավելի շատ երեխաներ, եւ շուրջ 200 երեխա այսօր մասնակցեց միջոցառմանը, մինչդեռ նախկինում սահմանափակվում էինք 100-ով: Փորձեցինք ավելի շատ երեխաներ ներգրավել մարզերից, եւ արդյունքում բոլոր մարզերից անխտիր (բացի Սյունիքից) երեխաներ են եկել այստեղ, որոնք իրենց ժամանակը կանցկացնեն, նվերներ կստանան եւ դրական լիցքեր կստանան: Եվ, իհարկե, կծանոթանան, կշփվեն հարկադիր կատարողների հետ: Այսօր կփորձենք երեխաների եւ հարկադիր կատարողների միջեւ այդ կապը ստեղծել:

- Փաստորեն, չեք սահմանափակվում միայն տարին մեկ անգամ այս միջոցառմամբ:

- Ինչպես գիտեք, մենք ունենք «Հեքիաթային տնակ», որտեղ կազմակերպում ենք շատ միջոցառումներ: Այնպես որ, ոչ միայն այս օրն ենք նմանատիպ միջոցառում կազմակերպում, այլ փորձում ենք ամեն առիթը օգտագործել` երեխաների հետ շփումը մեծացնելու եւ լավացնելու համար, որը մեր աշխատանքի արդյունավետության բարձրացման մեջ իր նպաստն ունենում է:

- Հատկանշական էր, որ միջոցառման ժամանակ փոքրիկների ծնողներն էլ նույնպիսի բարձր տրամադրություն ունեին: Բացի այն, որ Հարկադիր կատարման ծառայությունը նաեւ իրենց մանկությունը կորցրած ծնողներին հեքիաթային ժամեր պարգեւեց, էլ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում նրանց հետ:

- Ծնողների հետ հատուկ աշխատանք է տարվում: Մենք ունենք նաեւ բազում դեպքեր, երբ մեր միջոցով վերականգվում են ընտանիքները: Հարկադիր կատարողն այն օղակն է, որը փորձում է վերականգնել այն ընտանիքները, որոնք ինչ-ինչ պատճառներով կազմալուծվել են: Իսկ վերականգնված ընտանիքները քիչ չեն: Լինում են ե՛ւ ժամանակավոր, ե՛ւ ավելի խորը ու բովանդակային լուծումներ: Մենք այդ օրինակներն ունենք, ու դրանք բազմաթիվ են:

- Ընդհանրապես, ինչպե՞ս կգնահատեք երեխաների պաշտպանվածությունը մեր երկրում:

- Համենայնդեպս, մեր պետական այրերի անելիքն այն է, որ փորձենք ամենքս հնարավորին չափ պաշտպանել երեխաներին եւ ապահովել նրանց անհոգ մանկությունը: Այս երեխաներն այն ընտանիքներից են, որտեղ կա խնդիր: Պետությունը պետք է փորձի փակել այն բացերը, որոնք ինչ-ինչ պատճառներով ընտանիքում ստեղծվել են: Այս միջոցառման դերն ու նշանակությունն էլ հենց ուղղված է այդ բացերը լրացնելուն:

- Քանի որ օրը տոնական է, անդրադառնանք նաեւ Ձեր մանկությանը, հետաքրքիր է` այն ժամանակ պետական մարմինները նման ուշադրություն դարձնո՞ւմ էին` փոքրիկների մանկությունը առավել գունեղ դարձնելով:

- Սովետական Միության օրոք կարծում եմ, բոլորը` իմ տարիքի եւ մեծ մարդիկ կհիշեն, որ մեծ ուշադրություն էր դարձվում նմանատիպ միջոցառումների վրա: Եվ դա, երեւի թե, Սովետական Միության լավագույն կողմերից մեկն էր:

- Իսկ Դուք ինչպիսի՞ մանկություն եք ունեցել:

- Հրաշալի, եւ փորձում եմ այդ հրաշալի մանկությունս բազմապատկել եւ փոխանցել այս բոլոր երեխաներին, ովքեր մեզ հետ գործ ունեն: Մենք 3 հազար երեխայի հետ ենք աշխատում, ովքեր ունեն նմանատիպ խնդիրներ, եւ դա բավականին մեծ տոկոս է կազմում:

 

ԾՆՈՂՆԵՐԸ ԳՈՀ ՈՒ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԷԻՆ

 

Ի դեպ, Հարկադիր կատարման ծառայությունը բացի գեղեցիկ միջոցառում կազմակերպելուց, նաեւ անակնկալ էր պատրաստել փոքրիկների համար: Յուրաքանչյուր երեխայի բաժին հասավ նաեւ իր տարիքին համապատասխան հետաքրքիր նվեր: Մինչ փոքրիկները պարում, ուրախանում եւ նվերներ էին ստանում, «Իրավունքի» հետ իրենց տպավորություններով կիսվեցին մարզերից եկած ծնողները:

«Անչափ ուրախ ենք, շատ հաճելի օր էր: Գոհ ու շնորհակալ ենք, որ այսպիսի միջոցառում էր կազմակերպվել մեր երեխաների համար, ու նրանք կարողացան ուրախանալ իրենց սիրելի հեքիաթների հերոսների հետ», - ասաց Շիրակի մարզից եկած փոքրիկներից մեկի մայրիկը` ԵՎԳԵՆԻԱ ԴԱՎԹՅԱՆԸ եւ հավելեց. «Հատկապես Գյումրին, կարելի է ասել, շատ հեռու է այդ կողմից, ու երեխաներին շատ քիչ տեղ կա ուրախանալու: Ուստի` մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում: Մենք էլ այսօր երեխայացանք ու ուրախացանք մեր երեխաների հետ: Փոքրիկները գոհ մնացին նաեւ նվերներից, ավելին` այդ նվերները հաճելի էին նույնիսկ ծնողներիս համար»: Մեզ հետ անկեղծացավ նաեւ Լոռու մարզից եկած ՍՈՆԱ տատիկը (ԹԱՄԱՐՅԱՆ). «Շատ շնորհքով կազմակերպված միջոցառում է, բոլոր երեխաները գոհ են տոնակատարության արդյունքից: Իհարկե, մեզ մոտ էլ են լինում նման միջոցառումներ, բայց այստեղ ավելի կատարելագործված ու գեղեցիկ է: Բոլորս էլ ուրախ ենք եւ ոչ միայն նվերների, այլեւ  երեխաներին այս մի քանի ժամը այսքան հետաքրքիր զբաղեցնելու համար»: Էլ ինչ տոն, առանց բարեմաղթանքի, ամփոփելով խոսքը` Սոնա տատիկը շեշտեց. «Մեր մանուկներին կմաղթեմ, որ լավ սովորեն, հաջողության մեջ լինեն, իրենց կյանքը լավ դասավորեն: Թող այսպիսի միջոցառումներ շատ լինեն ու իրենց ծնողների` հայրիկների եւ մայրիկների հետ անցկացնեն»: Իսկ Կոտայքի մարզից ժամանած ԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆՆ ընդգծեց. «Միջոցառման կազմակերպվածությունը շատ հիանալի էր, արտակարգ էր ամեն ինչ: Շնորհակալություն Հարկադիր կատարողական ծառայությանը` երեխաներին այսպիսի հաճելի ժամանակ պարգեւելու համար: Չէինք սպասում, որ այսպես լավ միջոցառում պետք է լիներ, որը ե՛ւ ծնողներին էր հաճելի, ե՛ւ երեխաներին: Մանուկներին քաջառողջություն ու կազմակերպիչներին հաջողություն եմ մաղթում աշխատանքում եւ կյանքում: Իսկ մնացածներին սեր ու հաջողություն»:

Հավելենք, որ Հարկադիր կատարման ծառայության գործառույթներից են ալիմենտներին վերաբերող գանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին: Ներկայումս ընթացքի մեջ է 1823 կատարողական վարույթ, որից 1115-ը` մարզերից:


 

Նյութը եւ տեսանյութերը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում