«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀՈՍԱՆՔ ՉԻ ԳՆՈՒՄ` ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ». Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ՀՈՍԱՆՔ ՉԻ ԳՆՈՒՄ`
ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ». Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հարց ուղղեց ՀԷՑ-ի կողմից ներկայացված հայտում ընդգրկված ծախսերի մասին (սարքավորումներ, ցեմենտ), որոնք կազմում են մոտ 3.6 մլրդ դրամ: «ՀԾԿՀ-ին երկու հայտ է ներկայացվել, բայց երկուսում էլ ծախսը նույնն է»,- հստակեցնում է Ռոբերտ Նազարյանը, այնուհետ ավելացնում. «ՀԷՑ-ի կողմից չկա երկու հայտ, կա մեկ հայտ»:
Նրա խոսքով` հայտը ստանալուն եւ վարույթ ընդունելուն պես սկսվեց քննարկումը, որի ընթացքում Նազարյանը Բիբինի ներկայացուցիչներին հարցրել է 3.6 մլրդ դրամի ցեմենտի հայտ են ներկայացրել: «Մեկ տարվա ընթացքում պետք է էսքան ցեմենտ օգտագործես, խնդրում եմ ներկայացնես, թե ինչ աշխատանքներ ես կատարում, ինչ ծավալներ կան, որ մենք կարողանանք գնահատել: Մենք հետաքրքրվեցինք շինարարական ամենախոշոր կազմակերպություններում ցեմենտի քանակությունն ինչքան է կազմում: Պարզվեց` 800 մլն դրամից ոչ մի տեղ չէր անցնում: Խառնվեցին իրար եւ ասացին, որ հայտը ետ են կանչում`փոխելու համար: Ես էլ ասացի, որ հայտը ինտերնետային կայքում ներկայացրել ենք, փոխելու հնարավորություն չենք տա ձեզ: Թե չէ ամեն անգամ մի բան չեք կարողանում հիմնավորել, ուրեմն մի բան պետք է փոխենք: Դրանից հետո իրենք հանձնաժողովին նամակ գրեցին, որ 3.6 մլրդ դրամը ոչ թե միայն ցեմենտ է, այլ սարքեր, սարքավորումներ եւ ցեմենտ: Ես էլ կատակով ասացի` վերջում էլ գրեիք գաջ: Հետո էլ փորձեցին 3.6 մլրդ դրամը հիմնավորել, բայց կարող եմ ասել`3.6 մլրդ դրամից մնացել է այսօր զրո, այսինքն` դա սակագնի մեջ չենք ներառելու»,- մանրամասնեց նազարյանը:
Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր Հյուսիսային էլցանցի կողմից Վրաստանից 21 դրամով գնված հոսանքի մասին, սակայն Նազարյանը հերքեց դա`ասելով, որ Հայաստանը Վրաստանից հոսանք չի գնում: Մինչդեռ էներգոհամակարգի բալանսում, ըստ Արամ Մանուկյանի, այս մասին խոսվում է: «Տնտեսական առումով խնդիր չկա: Վրաստանից էժան առնում են, որ բեռը թեթեւ լինի քաղաքացու վրա, եթե դա իհարկե, ազդում է սակագնի կամ քաղաքացու վրա»:
«Ես այդ մասին չեմ տիրապետում ոչինչ: Միայն կարող եմ ասել, որ Հայաստանը Վրաստանից հոսանք չի գնում, բացառությաբ վթարային դեպքերի»,- եզրափակեց ՀԾԿՀ նախագահը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

