ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է «NO COMENT»-Ի ՍԿԶԲՈՒՆՔԸ
Արխիվ 12-16ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՈՐԴԵԳՐԵԼ Է «NO
COMENT»-Ի ՍԿԶԲՈՒՆՔԸ
«Ես «Իրավունքի» ոչ մի հարցի չեմ ուզում պատասխանել, ես մի քանի անգամ դրա մասին ասել եմ, չեմ ուզում ու վերջ»,- այսօր Աժ-ում տեսնելով, որ iravunk.com-ի թղթակիցը մոտենում է իրեն հարց ուղղելու նպատակով, ասաց ՀՀ բնապահպանության նախարարը Արամայիս Գրիգորյանը:
Չնայած նախարարի նախահարձակ լինելուն մենք ամեն դեպքում մեզ հետաքրքրող հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով` այն է, ի՞նչն է պատճառը, որ Սեւանի շուրջ տեղակայված ահռելի արժողությամբ կոլեկտորը մաս-մաս թալանվել է, բայց դրա համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, դիմեցինք նախարարին, ով, սակայն, հավատարիմ լինելով ի սկզբանե որդեգրած խոստմանը մեկ անգամ եւս կրկնեց.«Չէք հասկանում չեմ պատասխանելու, Ձեր մեկնաբանություններն էլ թող Ձեզ մնան, no coment աղջիկ ջան, հասկացի»:
Հիմա ինչպես հասկանանք պարոն նախարար, no coment «Իրավունք»-ի՞ն, թե՞ այն թալանին, որի մասին` no coment:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

