ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԽՆԴՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆՈՐՄԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ»
Արխիվ 12-16ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԳԱԶԱԼՑԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԽՆԴՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆՈՐՄԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ»
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսօր էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին հարց ուղղեց վերջին օրերին գազալցակայաններում տեղի ունեցող դժբախտ դեպքերի մասին, քանի որ կանոնակարգը մշակում է էկոնոմիկայի նախարարությունը: Փոխնախարարը նախ հստակեցրեց, որ էկոնոմիլայի նախարարությունը ոչ թ վարում է քաղաքկանություն, այլ համակարգում է գազատեխնիկական կանոնակարգման ոլորտը: «Չեմ կարող ասել, թե ինչն է միջադեպի պատճառը, բայց այդ ոլորոտւմ մենք խնդիրներ ունենք: Այդ խնդիրը քննարկել ենք տրանսպորտի եւ կապի նախարարության հետ»,- ասաց փոխնախարարը:
Ըստ Տարասյանի` էկոնոմիկայի նախարարությունը գազալցակայանների խնդրին առնչվող նորմերի վերանայում է իրականացնում: «ԵՏՄ-ի նորմերն այս հարցում խիստ են գազալցակայանների նկատմամբ: Հաջորդ տարի շարժական մեքենաների անվտանգութան կանոնակարգ կգործի, որը եւս խիստ նորմեր կսհամանի»,- եզրափակեց Տարասյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

