ՃԱՆԱՉՎԱԾ ՓՈՔՐԻԿՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ ԶԳՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Արխիվ 12-16

ՃԱՆԱՉՎԱԾ ՓՈՔՐԻԿՆԵՐՆ

ԻՐԵՆՑ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ ԶԳՈՒՄ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ


Այսօր` Երեխաների պաշտպանության օրը, Երեւանի ամեն մի անկյունից` օրվան համահունչ, հնչում է մանկական երգն ու պարը: Հանրության համար արդեն սիրելի դարձած փոքրիկներն իրենց իսկ տոնը թողած` կատարումներով օրը տոնական դարձրին բոլոր փոքրիկների համար: Սակայն, «Իրավունքի» հետ զրույցում նրանցից եւ ոչ ոք չդժգոհեց. հաճույք են ստանում` իրենց հասակակիցներին ուրախացնելու համար` միաձայն հաստատեցին բոլորը: Այս ամենից բացի, նրանք բոլորն էլ երազում են` Հայաստանն ունենա խաղաղ երկինք, որ իրենց անհոգ մանկությունն ապահովված լինի:

Այս տարի Մանկական «Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնող ՄԵՐԻ ՔՈՉԱՐՅԱՆԸ մրցույթին նախապատրաստվելուն զուգահեռ` այսօր չի անտեսել իրենց տոնն ու իր կատարումներով ներկա է եղել մի քանի համերգային ծրագրերի: Մերիի կարծիքով` Երեխաների պաշտպանության մասին պետք է հիշել ամեն օր, ոչ թե տարվա մեջ մեկ անգամ. «Քանի որ հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է, պետք է ամեն ինչ անեն մեծերը, որ բոլոր խնդիրները լուծվեն, որպեսզի աշխարհի բոլոր մանուկները միշտ ժպտան»,- մեծերին խորհուրդ տվեց հայտնի փոքրիկն ու շարունակեց. «Շատ հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացի եմ ու ինձ ամբողջովին պաշտպանված եմ զգում իմ հայրենիքում, որի սահմանները պաշտպանում են մեր քաջ հայ զինվորները: Ուստի, իմ հասակակիցներին` եղբայրներին, քույրերին կմաղթեմ խաղաղ երկինք ու առողջություն...»:


Փոքրիկ երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ բոլոր փոքրիկների նման սիրում է Հունիսի 1-ը,  քանի որ այդ օրը բոլորի ուշադրությունը կենտրոնացված է երեխաների վրա. «Բնականաբար, ես էլ որոշ չափով փորձեցի ուրախություն պարգեւել երեխաներին` բազմաթիվ համերգների մասնակցեցի: Այդ ամենն ինձ համար հաճելի էր, կարողանում էի ուրախացնել եւ երեխաներին ժպիտ պարգեւել. դա ինձ ուրախություն էր պարգեւում: Օրը հետաքրքիր էր նրանով, որ քաղաքի ամեն անկյունում երեխաների համար տոն էր կազմակերպված»,- փաստեց Կարենն ու խոսելով իր իրավունքների մասին` ասաց. «Փառք Աստծո, ունեմ լավ ընտանիք եւ նրանց շնորհիվ այսօր ինձ եւ իմ իրավունքները լիովին պաշտպանված եմ համարում, բայց երազում եմ ապրել խաղաղ Հայաստանում եւ ուտել աշխարհում ամենամեծ շոկոլադե պաղպաղակը: Ուզում եմ, որ իմ հասակակիցներն առողջ լինեն, որ ունենանք երջանիկ մանկություն, որ բոլոր փոքրիկներս մեր հայրենիքում ապրենք խաղաղ երկնքի տակ` մեր ընտանիքի հետ»:


Անցյալ տարի մանկական «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած փոքրիկ ԲԵԹԹԻՆ «նախազգուշացրեց». «Հունիսի 1-ը ծնողներին եւս մեկ հիշեցում է, որ մեզ պետք է պաշտպանեն եւ հաշվի առնեն, որ երեխաները միշտ ճիշտ են` իմ փորձով եմ ասում»,- վստահեցրեց Բեթթին ու շեշտեց, որ իրեն պաշտպանված է համարում. «Ուրախ եմ, որ ունեմ լավ ընտանիք ու լավ ընկերներ: Ես աշխույժ աղջիկ լինելով` եղբայրս, հայրիկս ու մայրիկս ինձ միշտ պաշտպանում են, անում ամեն ինչ, որ լինեմ երջանիկ եւ տալիս այն ամենը, ինչի կարիքն ունեմ: Ուստի, այդ առումով ինձ պաշտպանված եմ համարում: Մայրիկս ամբողջ օրն իմ կողքին է լինում, նա ինձ շատ է օգնում, ես նրան շատ եմ սիրում: Տեսեք, այսօր շատ նկարահանումներ ու համերգներ եմ ունեցել, բայց մայրիկս այնպես արեց, որ ես այդ հոգնածությունը չզգամ, որպեսզի ես էլ մեր տոնը վայելեմ, միաժամանակ այնպես անեմ, որ մյուս փոքրիկներն էլ վայելեն տոնը` իմ կատարումների ներքո»:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ


Հ.Գ. ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐԴԱՑԵ՛Ք ՎԱՂՎԱ ՏՊԱԳԻՐ «ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում