ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ՝ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԲԱՆՅՈԼԻԻ 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Արխիվ 12-16
ԱՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ՝ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԲԱՆՅՈԼԻԻ 22-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
Ֆրանսիայի Բագնոլետ քաղաքում անցկացվեց ըմբշամարտի Բանյոլիի 22-րդ միջազգային գրան-պրի մրցաշարը, որտեղ Հայաստանի մարզական պատիվը ներկայացնում էին `Լեւոն Մարտիրոսյանը, Վահագ Գրիգորյանը եւ Անի Առաքելյանը: Այս մրցաշարն աննախադեպ էր հատկապես այն բանի համար, որ միջազգային հարթակում ըմբշամարտ մարզաձեւում Հայաստանը վերջապես ունեցավ իգական սեռի ներկայացուցիչ: Միջազգային հարթակում կատարած իր առաջին քայլերից հետո իր տպավորություններով «Իրավունքի» հետ կիսվեց 13-ամյա Անի Առաքելյանը. «Մրցումների երկու օրն էլ դուրս եմ եկել մրցահարթակ, առաջին օրը իմ տարիքային խմբում զբաղեցրել եմ առաջին հորիզոնականը, հաջողությունս կրկնեցի նաեւ մրցումային 2-րդ օրը, արդեն մեծերի պայքարում: Տպավորություններս մեծ են, առաջին անգամ էի Հայաստանից դուրս մրցաշարի մասնակցում: Հատկապես տպավորված էի Ֆրանսիայում ապրող հայության ցուցաբերած վերաբերմունքով եւ աջակցությամբ»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

